«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
==Պատմություն==
Որպես ինքնուրույն հիվանդություն առաջին անգամ արձանագրվել է [[1981]] թվականին: Ներկայումս ՄԻԱՎ վարակի տարածումը ձեռք է բերել համավարակի բնույթ և այն մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ:
 
ՄԻԱՎ-ը առաջին անգամ նկարագրվել է [[1981]] թվականին [[ԱՄՆ]]-ում։ 1983 թվականին բացահայտվել է վարակի խթանիչը և արդեն հետագայում դրա տարբեր կլինիկական ձևերը։ Դրա հիման վրա 1988 թվականին ՄԻԱՎ-ը ընդունվել է որպես նոզոլոգիական ձև (որոշակի հիվանդություն սեփական էթիոլոգիայով և պաթոգենեզով)։ 1981-1989 թվականներին վարակված անհատների թիվը 300-ից հասավ 157 000 մարդու։ Որպես պանդեմիա (լայնամասշտաբ էպիդեմիա) հիվանդությունը սկսեցին դիտարկել 1980-ական թվականներին, երբ վարակվածների թվի աճի հետ մեկտեղ գրանցվում էր նաև վիրուսի տարածում նախկինում դրանից զերծ տարածքների վրա՝ [[Եվրոպա]], [[Ասիա]], [[Ավստրալիա]]։
 
Տող 14 ⟶ 16՝
[[Համաշխարհային Առողջապահական Կազմակերպություն|Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության]] պաշտոնական տվյալների համաձայն ամեն րոպե երկիր մոլորակի վրա ՄԻԱՎ-ով վարակվում է 19 մարդ, իսկ [[ՁԻԱՀ]]-ից մահանում է 11 մարդ։
 
==Պատճառագիտությունը և ախտածագումը==
==Վարակման մեխանիզմները==
ՄԻԱՎ վարակի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Այն հայտնաբերվել է 1983թ. Պաստերի ինստիտուտում ([[Ֆրանսիա]]) ֆրանսիացի կենսաբաններ Լյուկ Մոնտանյեի և Ֆրանսուազա Բարի-Սինուսիի կողմից:
ՄԻԱՎ-ի վիրուսը նշանակալի քանակությամբ հայտնաբերվում է կրծքի կաթի, արյան, հեշտոցային հեղուկի, սերմնահեղուկի մեջ, ինչը պայմանավորում է դրա փոխանցման ուղիները։
ՄԻԱՎ-ը պատկանում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների ենթաընտանիքին: Սա 100-120 նմ տրամագծով գնդաձև վիրուս է: Վիրուսի կենտրոնական մասում գտնվում է կոնաձև միջուկը` նուկլեոկապսիդը, որի հիմնական սպիտակուցը p24 սպիտակուցն է: Նուկլեոկապսիդի մեջ պարփակված են ՌՆԹ-ի երկու միատեսակ մոլեկուլ, հետադարձ տրանսկրիպտազա, ինտեգրազա, պրոտեազա ֆերմենտները և գեներ, որոնք համակարգում են ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի բոլոր էտապները: Նուկլեոկապսիդը շրջապատված է մատրիքսով, որը կազմված է p17 սպիտակուցից: Արտաքինից վիրուսը պատված է ճարպասպիտակուցային թաղանթով: Այդ թաղանթի ճարպային շերտում գտնվում են գլյուկոպրոտեիդներ (gp), որոնք կարևոր դեր ունեն վիրուսի կողմից թիրախ բջիջները ճանաչելու և դրանց մեջ վիրուսի ներթափանցման գործընթացում: Իրենց ձևով դրանք նման են սնկի, որի գլխիկը համապատասխանում է թաղանթի արտաքին մասին և կազմված է gp120-ից, իսկ ոտիկը մխրճված է անմիջականորեն թաղանթի մեջ և կազմված է gp41-ից: Մեկ ոտիկին համապատասխանում է 1-3 գլխիկ:
ՄԻԱՎ-ի փոխանցումը տեղի է ունենում սեռական հարաբերությունների, կրծքով երեխային կերակրելու ժամանակ (ինչպես մորից երեխային, այնպես էլ երեխայից մորը), մորից պտղին հղիության ժամանակ, արյան փոխներարկման, բժշկական չմաքրված գործիքներից։ ՄԻԱՎ-ի փոխանցում այլ ճանապարհներով չի գրանցվել։
Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին: Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից: Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին` կողպեքին: Այն մարկերը, որը ՄԻԱՎ-ին հնարավորություն է տալիս ճանաչելու թիրախ բջիջը, վերջինիս մակերեսին գտնվող CD4+ ընկալիչներն են (CD4+ բջիջներ): gp120-ի միջոցով վիրուսը միանում է արտաքին թաղանթի վրա այդպիսի ընկալիչներ ունեցող թիրախ բջիջների հետ (T-լիմֆոցիտներ, մոնոցիտներ, մակրոֆագեր և այլն): Դրան հաջորդում է բջջային և վիրուսային թաղանթների միաձուլումը: gp41-ի մասնակցությամբ վիրուսի և բջջի թաղանթները մերձենում են, որից հետո տեղի է ունենում թաղանթների միաձուլում և վիրուսը ներթափանցում է թիրախ բջջի մեջ: T-լիմֆոցիտների և մոնոցիտների (մակրոֆագերի) թաղանթներում հայտնաբերվել են քեմոկինային կո-ընկալիչներ, որոնք ակտիվորեն մասնակցում են այս գործընթացին: Դրանք հայտնի են որպես CCR5 և CXCR4 քեմոռեցեպտորներ: Վիրուսի նուկլեոկապսիդը, իր ողջ պարունակությամբ, անցնում է ցիտոպլազմա, անջատվում են վիրուսային ՌՆԹ-ն, հետադարձ տրանկրիպտազան և ինտեգրազան: Հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ ԴՆԹ-ի սինթեզ է սկսվում և առաջանում է ԴՆԹ-պրովիրուս: Վերջինս թիրախ բջջի ցիտոպլազմայից անցնում է դրա կորիզի մեջ և ՄԻԱՎ-ի ինտեգրազա ֆերմենտի ազդեցությամբ ներդրվում բջջի գենոմում: Վիրուսային և բջջային գենոմների միաձուլումից հետո սկսվում է ՄԻԱՎ վարակի գաղտնի շրջանը, որի ավարտը բնորոշվում է ԴՆԹ-պրովիրուսի ակտիվացմամբ: Դարձյալ հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ տեղի է ունենում ԴՆԹ-ի հետադարձ տրանսկրիպցիա ՌՆԹ-ի, ԴՆԹ-պրովիրուսը վերափոխվում է բազմացող ՌՆԹ-վիրուսի, սկսվում է նրա պատճենների վերարտադրումը` վիրիոնի բոլոր բաղադրիչների սինթեզով: Առաջացած վիրիոններն արտազատվում են բջջից բջջաթաղանթի բողբոջման միջոցով: Այսպիսով, ներթափանցելով թիրախ բջջի մեջ և, տեղակայվելով նրա գենետիկ ապարատում, ՄԻԱՎ-ը պարտադրում է վերջինիս արտադրել հարուցիչի նոր մասնիկներ: Վարակված բջիջը կարծես վերածվում է ՄԻԱՎ արտադրող գործարանի», սկսում է արտադրել վիրուսի կառուցվածքային մասեր, որոնցից բջջի ներսում հավաքվում» են նոր վիրուսներ: Դուրս գալով վարակված բջջից` դրանք ընդունակ են ախտահարելու նորանոր CD4+ բջիջներ: Ի վերջո, հյուծվելով՝ ախտահարված CD4+ բջիջները մահանում են: Հետզհետե դրանց քանակը նվազում է այնքան, որ զարգանում է իմունային անբավարարություն և մարդն անպաշտպան է դառնում տարբեր վարակային և ուռուցքային հիվանդությունների հանդեպ: Այդ հիվանդություններն սկսում են դրսևորվել ՄԻԱՎ վարակի վերջնային` ՁԻԱՀ-ի փուլում:
Այսպիսով` ՄԻԱՎ վարակի ախտածագման վճռական գործոններից մեկը CD4+ լիմֆոցիտների ախտահարումն է: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում CD4+ լիմֆոցիտների քանակի աստիճանական նվազում և դրանց ֆունկցիայի խանգարում, ինչի հետևանքով ընկճվում է իմունիտետը: Առողջ օրգանիզմում CD4+ լիմֆոցիտների քանակը 800-1200 է, իսկ ՁԻԱՀ-ի փուլում նվազում է մինչև 200 և ավելի ցածր:
Գոյություն ունի ՄԻԱՎ-ի երկու տեսակ՝ ՄԻԱՎ1 և ՄԻԱՎ2: ՄԻԱՎ1-ը տարածված է բոլոր մայրցամաքներում և առանցքային դեր է խաղում հիվանդության համաճարակի զարգացման մեջ, իսկ ՄԻԱՎ2-ն ավելի հաճախ հանդիպում է Արևմտյան Աֆրիկայում:
ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ը տարբերվում են իրենց կառուցվածքային, հակածնային բնութագրերով և ախտաբանական հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ1-ն, ի տարբերություն ՄԻԱՎ2-ի, ավելի հեշտ է փոխանցվում, սրա դեպքում վարակման պահից մինչև հիվանդության կլինիկական դրսևորումներն ընկած ժամանակահատվածն ավելի կարճ է:
ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ն ունեն մի քանի ենթատիպեր (A-J), որոնք տարբեր տարածվածություն ունեն աշխարհում, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված բնակչության տարբեր խմբերում: Օրինակ` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում առավել տարածված է A ենթատիպը, հոմո- և բիսեքսուալների շրջանում` B ենթատիպը և այլն:
ՄԻԱՎ-ն ունի խիստ արտահայտված փոփոխականություն: Սա 10, իսկ ըստ որոշ հեղինակների` 100 անգամ գերազանցում է գրիպի վիրուսի փոփոխականությանը: Նույն հիվանդից կարելի է անջատել ՄԻԱՎ-ի տարբեր ենթատիպեր, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կենսաբանական ակտիվությամբ: Ընդ որում, հիվանդության զարգացմանը զուգընթաց հիվանդի օրգանիզմից անջատվում են ՄԻԱՎ-ի առավել ախտածին և ավելի արագ վերարտադրվող ենթատիպեր:
ՄԻԱՎ-ը բավականին անկայուն է արտաքին միջավայրում: Սա շատ արագ ոչն-չանում է ախտահանիչ նյութերից, ուլտրամանուշակագույն և բոլոր տեսակի իոնացնող ճառագայթներից, 560C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում 30 րոպեի ընթացքում կորցնում է ակտիվությունը, իսկ եռացնելիս` անմիջապես: ՄԻԱՎ-ը չափազանց զգայուն է մանրէազերծման սովորական մեթոդների նկատմամբ և ոչնչանում է այլ վիրուսների (օրինակ` հեպատիտ B-ի) ոչնչացման համար մշակված մեթոդների օգնությամբ:
 
 
==ՄԻԱՎ վարակի համաճարակաբանությունը==
ՄԻԱՎ-ով վարակումը, որը տեղի է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ, պայմանավորված է զուգընկերների լորջային և մաշկային ծածկույթների վնասվածքով։ Անալ հարաբերությունների ժամանակ տեղի է ունենում ամենահաճախ տրավմատիզացիան, ինչը պայմանավորում է վիրուսի մեծ տարածումը հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ։ Գենիտալիաների բորբոքային պրոցեսները մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը։ Համբույների ժամանակ վիրուսի փոխանցումը քիչ հավանական է, ինչպես նաև համատեղ առօրյա պարագաներից՝ սրբիչներից, սպասքից, զուգարանակոնքերից և այլնից օգտվելու դեպքում վիրուսով վարակվելը համարվում է անհնարին։ ՄԻԱՎ-ով վարկվելու հնարավորությունը մեծանում է երկարատև սեռական կապի առկայության դեպքում։ Եթե վարկված է ամուսիններից մեկը, ապա համատեղ կյանքի երեք տարիների ընթացքում վարկվում է կանանց 45-50%-ը, իսկ տղամարդկանց 35-45%-ը։
ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության ցանկացած շրջանում: Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և կրծքի կաթի մեջ:
Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝
• սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի (հեշտոցային, հետանցքային, բերանային) ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ,
• արյան միջոցով՝ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներ օգտագործելիս, դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպաստվաստման հետևանքով,
• ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:
 
Վիճակագրության համաձայն վարակված արյան փոխներարկման դեպքում վարակի փոխանցման է հանգեցնում դեպքերի 80-100%-ը։ Թմրամոլների, ովքեր ներերակային են ընդունում թմրանյութերը, վարակվելու հավանականությունը գնահատում են 30%։ Հանկարծակի ծակումները, ներմկանային և ենթամաշկային ներարկումները վարակման են հանգեցնում դեպքերի միայն 0,2-1%-ի դեպքերում։ Քանի որ վիրուսը «լվացվում» է արյան հոսքով, բաց սպի վերքերը նվազ վտանգավոր են։
 
==Փոխանցման ուղիները==
Համարվում է, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել երեխային հղիության ընթացքում, ինչպես նաև ծնուղիներով անցնելու ժամանակ։ Վարակված մայրերից ծնված երեխաների շրջանում 25-35%-ը վարակված են լինում։ 25-35% դեպքերում վարակման է հանգեցնում վարակված կնոջ կրծքով կերակրելը երեխային, ինչպես նաև հնարավոր է հակառակ դեպքը՝ մոր վարակումը երեխայից (երեխայի բերանային խոռոչի և մոր ստինքների վնասվածքի դեպքում)։
ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով
Դեռևս գրանցված չէ ՄԻԱՎ-ի փոխանցում ստոմոտոլոգիական պրակտիկայում, վարսավիրանոցներում, կոսմետիկ պրոցեդուրաների ընթացքում, սակայն տեսականորեն դա հնարավոր է։
 
• ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով:
==Ախտանիշներ==
• ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում:
ՄԻԱՎ-ի վիրուսի ներթափանցումը մարդու օրգանիզմ ամենից հաճախ չի առաջացնում ոչ մի աշխտանիշ։ ՄԻԱՎ-կարգավիճակը որոշելու միակ ապահով միջոցը ՄԻԱՎ-ի թեստի անցկացումն է։ Ախտանիշները հայտնվում են միայն ՄԻԱՎ-ի զարգացման սուր փուլում։
• ՄԻԱՎ-ով վարակվելու առումով հետանցքային (անալ) հարաբերություններն առավել վտանգավոր են: Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկության պատճառով վիրուսն ավելի հեշտ է անցնում արյան մեջ: ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթարկվում է ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ զուգընկերը: Վարակման վտանգն ի հայտ է գալիս դեռևս մինչև սերմնաժայթքումը, երբ արտադրվում է ոչ մեծ քանակությամբ նախասերմնային հեղուկ, որում վիրուսի քանակը կարող է բավարար լինել վարակվելու համար:
• Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ: Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան` կնոջից տղամարդուն: Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում: Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում: ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ: Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են:
• Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը:
• Թլպատումը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը:
ՄԻԱՎ-ի փոխանցումը արյան միջոցով
 
Արյան միջոցով վարակում տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ պարունակող արյունը ներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքի, քթի, բերանի խոռոչի) կամ վնասված մաշկից (համարվում է, որ չվնասված մաշկը հուսալի պատնեշ է վիրուսի համար): Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, մասնավորապես դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, արհեստական բեղմնավորման ժամանակ, չախտազերծված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ, նաև դաջվածքներ կատարելիս:
ՄԻԱՎ-ի առաջին սիմպտոմները թաքուն են։ Օրինակ՝ մարդու մոտ կարող է բարձրանալ ջերմաստիճանը՝ 37,5-38 ՄԻԱՎ-ով վարակվելուց մի քանի շաբաթ անց, երբեմն առաջանում է տհաճ զգացողություն բերանային խոռոչում, ցավեր կուլ տալուց, քաշի չպատճառաբանված կորուստ (10 և ավելի կգ), երբեմն լինում է լուծ, մաշկի վրա հայտնվում են կարմիր կետեր։
Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ գործածումը: Այս դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է ոչ միայն չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով: Հենց թմրամիջոցն էլ կարող է լինել վարակի փոխանցման գործոն: ՄԻԱՎ-ը կարող է ներթափանցել դրա մեջ, երբ ընդհանուր տարողությունից թմրամիջոց է վերցվում օգտագործված ներարկիչներով, երբ թմրամիջոցի պատրաստման ժամանակ օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյամբ աղտոտված ներարկիչներ, նաև այն դեպքում, երբ առանց ախտազերծման կրկնակի օգտագործվում են բաժակները, գդալները և ֆիլտրերը:
Հիվանդները հաճախ այս ախտանշանների վրա ուշադրություն չեն դարձնում, դրանք ընդունելով աննշան թունավորման կամ մրսածության արտահայտումների տեղ։ Առավել ևս, որ դրանք շատ շուտ վերանում են և դրսևորվում են ոչ բոլոր վարակվածների մոտ։ ՄԻԱՎ-ի գոյությունը օրգանիզմում ընդհանրապես աննկատ կարող է տևել 10-12 տարի՝ այս ժամանակահատվածը բուժման բացակայության պայմաններում որպես կանոն հանգեցնում է ՄԻԱՎ-ի զարգացումը մինչև ՁԻԱՀ-ի։
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով:
Երբեմն ՄԻԱՎ-ն իր մասին իմաց է տալիս այնպիսի աննկատ փոփոխություններով, ինչպիսիք են ավշային հանգույցների մեծացում։
 
ՁԻԱՀ-ի առաջին նախանշանները հայտնվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու մոտ իմունային համակարգի թուլացմանը համընթաց։ Անընդհատ անհանգստություններ են առաջացնում այլ մարդկանց մոտ հեշտորեն բուժվող հիվանդությունները՝ ինֆեկցիաները, հերպեսը, պնեվմոնիան, տուբերկուլյոզը և այլն։ Այս փուլում մահացու վիճակի կարող է հասցնել ցանկացած վարակ, որը վերափոխվում է բարդ հիվանդությունների։
 
ՄԻԱՎ-ի փոխանցումը ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային
Գրագետ և ժամանակին դրված ախտորոշումը թույլ է տալիս համապատասխան առողջական միջոցների իրացման միջոցով երկար ժամանակով հետաձգել ՄԻԱՎ-ի վերածումը ՁԻԱՀ-ի, հետևաբար նաև պահպանել հիվանդի կյանքը և կյանքի որակը։
 
Մորից երեխային ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունն առանց կանխարգելիչ միջոցառումների իրականացման տատանվում է 25-45%-ի սահմաններում: Համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2%:
ՄԻԱՎ-ը կարող է զուգակցվել այլ տիպի վարակային հիվանդությունների հետ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Այդ դեպքերում աճում է ինչպես ՁԻԱՀ-ի արագ զարգացման հավանականությունը, այնպես էլ հիվանդի կյանքի սպառնացող վտանգը։
ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հավանականությունը
• հղիության ընթացքում` 5-10%,
• ծննդաբերության ժամանակ` 10-20%,
• կրծքով կերակրելիս` 10-15%:
Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է: Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են` հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ: ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում: Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից: Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է: Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը:
Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս` մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով: ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով:
Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:
ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ: Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով: Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցողի հետ կենցաղային շփումների` ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով:
 
==Բուժում==
Տող 60 ⟶ 88՝
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.armaids.am/ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոն]
* [https://www.facebook.com/pages/%D5%80%D5%80-%D4%B1%D5%86-%D5%81%D4%BB%D4%B1%D5%80-%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6-National-AIDS-Center-of-RA/140184959497077/ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջ]
* [http://philotheus.blogspot.com/2012/05/blog-post_31.html Համաճարակային ախտեր. ՄԻԱՎ/ՁԻԱՀ] (հոդված)
 
[[Կատեգորիա:ՁԻԱՀ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից