«Ստորին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
==Կառուցվածք==
[[Պատկեր:Gray184.png|thumb|30 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ծամիչ ապարատի կառուցվածքի պասիվ և ակտիվ մասերին համապատասխան, ստորին ծնոտը բաժանվում է հորիզոնական և ուղղաձիգ մասերի: Հորիզոնական մասը կամ մարմինը (corpus mandibulae), իր վրա կրում է ատամները[[ատամ]]ները, իսկ ուղղաձիգ մասը կամ ճյուղերը (rami mandibulae) ծառայում են ստործնոտայաին հոդը[[հոդ]]ը կազմելու և ծամիչ մկանների[[մկան]]ների կպչելու համար:
 
Այդ երկու մասերը՝ հորիզոնականը և ուղղահայացը, համամիտվում են որոշ անկյան տակ, որի արտաքին մակերեսին կպչելով, ծամիչ մկանը (musculus masseter) առաջացնում է համանուն թմբկությունը՝ tuberositas masseterica: Ուստի ծամիչ ապարատի գործունեություն ազդում է այդ անկյան չափերի վրա: Նորածինների ստորին ծնոտի այդ անկյունը մոտավորապես 150 աստիճան է, չափահասներինը իջնում է մինչև 130-110, իսկ ծերունիներինը կապված ատամների կորստի և ծամելու ակտի թուլացման հետ, նորից մեծանում է:
 
===Մարմնի կառուցվածքը===
Մարմնի վերին ատամները կրող մասը ատամնաբնային մասն է (pars alveolaris), որի վերին եզրը կոչվում է ատամնաբնային աղեղ կամ շուրթ (arcus alveolaris): Ինչպես վերին ծնոտի վրա, այնպես էլ այստեղ, ատամները դասավորվում են ատամնաբների մեջ: Դրանք բաժանված են իրարից միջատամնաբնային խտրոցներով: Մարմնի կլորացած ստորին եզրը հաստացած է և կազմում է ստորին ծնոտի հիմքը: Ծերության հասակում, երբ ատամները թափվում են, ատամնաբնային մասը ենթարկվում է ատրոֆիայի և ամբողջ մարմինը դառնում է բարակ ու ցածր: Մարմնի միջին գծով ռիմֆիզի[[ռիմֆիզ]]ի կատարը դառնում է եռանկյունաձև կզակային թմբկություն, որի առկայությունը բոլոր կաթնասուններից[[կաթնասուն]]ներից բնորոշ է միայն մարդուն: Միայն ժամանակակից մարդն ունի իսկական կզակ: Այս բարձունքի երկու կողմերում գտնվում են կզակային թմբիկներ (tubercula mentalia): Մարմնի կողմնային մակերեսին I և II փոքր աղորիքների արանքից իջնող գծի վրա գտնվում է կղակային անցքը (foramen mentale), որը ստործնոտային խողովակի (canalis mandibulae) ելքն է: Այս խողովակի միջով անցնում են նյարդեր և անոթներ: Կզակային թմբիկից հետ սկսվում և հետ ու վեր է ուղղվում Թեք գիծը (linea obliqua):
 
Ստորին ծնոտի ներքին երեսին, սիմֆիզի շրջանում, աչքի են ընկնում երկու կզակային փշեր (spinae mentales), որոնք կզակա-լեզվակային մկանի ջլային միացման տեղերն են:
 
Անտրոպոմորֆ կապիկների այս մկանը կպչում է ոչ թե [[Ջիլ (այլ կիրառումներ)|ջլով]], այլ մսայլին մասով, որի Հետևանքով փշի փոխարեն առաջանում է փոս: Բրածո ծնոտների շարքում անցման այդ բոլոր ձևերն էլ կան, սկսած կապիկների բնորոշ կզակային փոսից և կզակային թմբկության բացակայությունից մինչև կզակային փշի զարգացումը և կզակային թմբկության առաջացումը: Այսպիսով, կզակալեզվային մկանի կպման ձևի փոփոխությունը մսայինից ջլայինի առաջ է բերել կզակային փուշը և դրան համապատասխան նաև կզակը: Հաշվի առնելով, որ լեզվի մկանների ջլային կպման եղանակը նպաստել է հոդաբաժան խոսքի զարգացմանը, կզակի շրջանում ստորին ծնոտի ռելեֆի վերափոխությունը նույնպես պետք է, որ կապված լինի խոսելու հետ և հանդիսանում է զուտ մարդկային հատկանիշ; Կզակային փշի երկու կողմերում, ծնոտի ստորին եզրին ավելի մոտ , նկատելի են երկփորանի մկանի կպման տեղերի փոսիկները(fossae digastricae), դրանից հետ սկսվում է ծնոտա-կորճային գիծը (linea mylohyoida), որն ուղղվում է հետ ու վեր դեպի ծնոտի թևը: Նրան ամրանում է համանուն մկանը:
 
===Ճյուղեր===