«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Հայկական լեռնաշխարհ''', '''Հայկական բարձրավանդակ''' կամ '''Հայկական սարահարթ'''{{փաստ}}, գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավկովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև։{{փաստ}}
 
Հայկական լեռնաշխարհը, որը զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ/վ։ Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի։
 
Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Այն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով, միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով, անդնդախոր ձորերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է (5165 մ) ։