«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
== Կենսագրություն ==
 
Հովհաննես Դրասխանակերտցին ծնվել է [[845]]-[[850]] թվականների միջևթվականին, [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ|Այրարատ նահանգ]]ի Դրասխանակերտ դաստակերտում։ Հիմնական կրթությունն ստացել է [[Սևանա կղզի|Սևանա կղզու]] վանքում, [[Մաշտոց Ա Եղվարդեցի|Մաշտոց կաթողիկոսի]] մոտ, որն իր ազգականն էր։ Ինքնաշխատությամբ խոր տեսական գիտելիքներ է ձեռք բերում ոչ միայն [[կրոն]]ագիտության, [[Աստվածաբանություն|աստվածաբանության]], այլև [[քերականականություն|քերականական]], [[Հռետորություն|հռետորական արվեստ]]ի և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] բնագավառներում։
 
Դեռ [[VII դար]]ի քառասունական թվականներին [[Արաբական խալիֆայություն]]ն իր տիրապետությունն էր հաստատել [[Հայաստան]]ում։ [[9-րդ դար]]ում խալիֆայության ընդհանուր վարչաքաղաքական հենարանը թուլանում է, վերսկսվում են արաբա-բյուզանդական պատերազմները։ Հայ ժողովուրդը գլուխ է բարձրացնում օտար տիրապետության դեմ։ [[850]]-[[855]] թվականների ապստամբության հաղթանակից տասրիներ անց՝ [[862]] թվականին, Աշոտ Բագրատունին ստանում է «իշխանաց իշխան» տիտղոսը՝ [[Արմինիա կուսակալություն|Արմինիա փոխարքայության]] (Հայաստան, [[Աղվանք]] և Արևելյան [[Վրաստան]]) վրա իր իշխանությունը տարածելու իրավունքով։ Աշոտ Բագրատունին ճանաչվում է նաև [[Հայոց իշխան]]․ դա կուսակալության երկրորդ պաշտոնն էր՝ արաբ [[կուսակալ]]–ոստիկանից հետո։