«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն''' ('''ՍՊԸ'''), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան: ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ: Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին: ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության [[կանոնադրական հիմնադրամ]]ը` նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար: Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները: Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի: ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն [[բաժնետոմս]]ի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց` առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման: Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:
 
== Հայաստան ==
{{անավարտ բաժին}}