«Բետա-տրոհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
== Կյուրիի գրաֆիկ ==
Կյուրիի գրաֆիկը (կոչվում է նաև Ֆերմիի գրաֆիկ) բետա-տրոհման ուսումնասիրման համար օգտագործվող դիագրամ է։ Այն տրված էներգիայով ճառագայթված բետա-մասնիկների քանակության քառակուսի արմատի և [[Ֆերմի-Դիրակի վիճակագրություն|Ֆերմիի ֆունկցիայի]] հարաբերության էներգետիկ կախվածությունն է։ Թույլատրված (քանի արգելված) բետա-տրոհումների համար Կյուրիի գրաֆիկը գծային է (ուղիղ գիծ է՝ թեքված էներգիայի աճի կողմը)։ Եթե նեյտրինոն ունի վերջավոր զանգված, ապա Կյուրիի գրաֆիկը էներգիայի առանցքի հետ հատման կետում շեղվում է գծայինից, ինչի շնորհիվ ի հայտ է գալիս նեյտրինոյի զանգվածը փոխելու հնարավորություն։
 
== Կրկնակի բետա-տրոհում ==
 
Որոշ միջուկներ կարող են ենթարկվել [[կրկնակի բետա-տրոհում|կրկնակի բետա-տրոհման]] ({{math|ββ}}-տրոհում), որի դեպքում միջուկի լիցքը փոխվում է ոչ թե մեկ, այլ երկու միավորով։ Գործնականում ամենահետաքրքիր դեպքերում այդ միջուկները բետա-կայուն են (այսինքն սովորական բետա-տրոհումը էներգետիկորեն արգելված է), քանի որ երբ {{math|β}}- և {{math|ββ}}-տրոհումները երկուսն էլ թույլատրված են, β-տրոհման հավանականությունը (սովորաբար) շատ ավելի մեծ է, ,ինչը խանգարում է շատ հազվադեպ պատահող {{math|ββ}}-տրոհումների հետազոտությանը։ Այսպիսով, {{math|ββ}}-տրոհումը սովորաբար ուսումնասիրվում է բետա-կայուն միջուկների համար։ Ինչպես սովորական բետա-տրոհման դեպքում, կրկնակի բետա-տրոհումը չի փոխում ''{{math|A}}''-ն, հետևաբար, տրված ''{{math|A}}''-ով նուկլիդներից գոնե մեկը պետք է կայուն լինի ինչպես պարզ, այնպես էլ կրկնակի բետա-տրոհման նկատմամբ։
 
== Տես նաև ==