«Անվար Սադաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
}}
 
'''Մուհամմադ Անվար Ալ-Սադաթը''' ({{lang-ar|محمد أنور السادات‎}}) եգիպտացի քաղաքական, զինվորական գործիչ է, ով 1970-1981 թվականներին զբաղեցրել է [[Եգիպտոս|Եգիպտոսի]] նախագահի պաշտոնը։ Անվար Սադաթը եղել է [[«Ազատ սպաներ»]] կազմակերպության անդամ, որը 1952 թվականի հուլիսին հեղափոխություն է կազմակերպել Եգիպտոսում: Նա եղել է Եգիպտոսի նախագահ [[Գամալ Աբդել Նասեր|Գամալ Աբդել Նասերի]] մերձավոր համախոհը, ում նախագահության տարիներին զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը: Նա իր նախագահության տարիներին ներկայացրել է Ինֆիթահ անվանումով հայտնի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, վերականգնել է բազմակուսակցական համակարգը, 1973 թվականին մասնակցել է Իսրայելի դեմ պատերազմին: 1979 թվականին Քեմփ Դևիդում Իսրայելի հետ ստորագրել է խաղաղության համաձայնագիր, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել Եգիպտոսում և արաբական աշխարհում:
 
Անվար Սադաթը սպանվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Իսլամական ջիհադ խմբավորման անդամի կողմից: