«Ֆաթիմյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
== Պատմություն ==
Ֆաթիմյանների խալիֆայությունը կազմավորվել է [[Հյուսիսային Աֆրիկա]]յի Իֆրիկիա (այժմ՝ [[Թունիս]]) նահանգում, որտեղից Ֆաթիմյանները դուրս են մղել [[Աղլաբյաններ]]ին ([[800]]-[[909]]), գրավել [[Մաղրիբ]]ը, Սիկիլիա կղզին։ Մուիզզ խալիֆայի օրոք, [[969]] թվականին, Ֆաթիմյանները նվաճել են [[Եգիպտոս]]ը, հիմնել Կահիրեն ( {{lang-ar|القاهرة‎‎}}՝ հաղթական ), որը [[973]] թվականից դարձել է Ֆաթիմյանների խալիֆայության մայրաքաղաքը։ Ազիզ խալիֆայի ([[975]]-[[996]]) օրոք Ֆաթիմյանների խալիֆայությունը տարածվել է [[Ատլանտյան օվկիանոս]]ից մինչև [[Ասորիք]] և [[Հիջազ]]։
[[Պատկեր:Cairo Citadel2.jpg|մինի|ձախից|Կահիրե]]
 
Ազիզ խալիֆան հանդուրժող քաղաքականություն է վարել [[քրիստոնյա]]ների և [[հրեա]]ների հանդեպ, որոնցից նշանակվել են [[վեզիր]]ներ։ Սակայն նրա որդի Հաքիմը ([[996]]-[[1021]]) դաժանորեն հալածել է քրիստոնյաներին, քանդել եկեղեցիները։ Հաքիմը սպանվել է ապստամբության հետևանքով։ Նրա որդու ժամանակ երևացել են պետության քայքայման առաջին նշանները, որոնք նկատելի էին արդեն Մուսթանսիր խալիֆայի ([[1035]]-[[1034]]) օրոք։