«Արմեն Հովհաննիսյան (զինվորական)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (32), ։ → ։ (38), ՝ → ՝ (7), → (64), ), → ), , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 52.
Գյումրու «Խաչքարերի պուրակ»-ում ևս տեղի ունեցավ մոմավառություն, իսկ Գյումրու Յոթվերք եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց։
Մինչ Արմեն Հովհաննիսյանին հերոսին վայել կարգով հանձնում էին հողին, հոգեհանգստյան արարողություն էր կատարվում նաև եղբայրական Արցախում. ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, մեծ ու փոքր քաղաքացիներ։ Հոգեհանգստի արարողությունն ու մոմավառությունը տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։
 
Հեռու շատ հեռու մայրական գրկից
Սահմանին կանգնած ավտոմատն ուսին
Հսկում է Զինվորը արթուն ու զգաստ:
Մտքով սլանում հայրական օջախ,
Հիշում պատանեկ օրերը անցած,
Ու հիշում է նա հարազատ մորը
Ով արցունքն աչքին ճամփեց իր որդուն,
Նայելով աչքերին տվեց պատգամն իր.
««Գնա իմ բալա ԱՍՏՎԱԾ քեզ պահապան,
Գնա պաշտպանի սահմանը հայոց,
Ու թող թշնամին դողա քո ուժից:
Ու թե պետք լինի հանուն հայրենյաց երկրի համար
Կյանքտ էլ տուր, քո մարմնով փակիր թշնամու ճամփան:
Բայց հիշիր որդիս, եթե դու հանկարծ
Զենք ուղղես քո իսկ ընկերոջ վրա
Եվ դավաճանես քո ժողովրդին
Այնժամ ՆԺԴԵՀԻ նզովքը քեզ վրա,
Դու չունես ոչ մայր, ոչ ել հայրենիք»»
Պահում է սրտում զինվորը
Պատգամը իր մոր:
Եվ ամեն անգամ երկինք նայելուց
Երդվում էր հայոց ԱՆՄԱՀ ՔԱՋԵՐԻՆ.
««ՄԵՐ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»»
 
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ.....
Նվիրվում է Արմեն Հովհաննիսյանի անմար հիշատակին
Հեղինակ՝ Ֆլորա Պողոսյան
 
== Ծանոթագրություններ ==