«Սան Պաուլո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ նյութեր Սան Պաուլու (քաղաք) հոդվածից
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 63.
|կայք = http://prefeitura.sp.gov.br/portal/index.php
}}
'''Սան Պաուլո''' ([[Պորտուգալերեն]]՝ São Paulo), [[Բրազիլիա]]յի ամենամեծ քաղաքը։ Քաղաքը ունի խոշոր հայկական համայնք (38.000) :։
 
Հանդիսանում է նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը։ 12708․6 հազար բնակչություն ([[1980]])։ Տրանսպորտային հանգույց է։ Սան Պաուլուի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք-արբանյակ։ Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է։ Զարգացած է մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը։ Ունի 3 համալսարան։ Սան Պաուլուն հիմնադրել են ճիզվիտները [[1554]] թվականի [[հունվարի 25]]-ին Ս․ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլու անվանումը) օրը։ 16-18-րդ դարերը եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն։ [[1822]] թվականին Սան Պաուլուում է հռչակվել [[Բրազիլիա]]յի անկախությունը։ 19-րդ դարի սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական [[մանուֆակտուրա]]ները։ 20-րդ դարի սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն։ Հայերը Սան Պաուլուում հաստատվել են 19-րդ դարի վերջին, համայնքը ստվարացել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ից ([[1914]]—[[1918]]) և [[Կիլիկիա]]յի հայերի զանգվածային արտագաղթից ([[1921]]—[[1922]]) հետո։ [[1983]] թվականին Սան Պաուլուում կար շուրջ 18 հազար հայ։ Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի արդյունաբերության մեջ։ Համայնքում գործում են Դուրյան ազգային վարժարանը ([[1931]]), Սուրբ Գևորգ եկեղեցին, ՀԲԸՄ-ի Սան Պաուլուի մասնաճյուղը ([[1931]]), [[Մարաշ]]ի և [[Հաճն]]ի հայրենակցական միությունները, Երիտասարդական լիգան։ Սան Պաուլուի համալսարանում կա հայագիտական ամբիոն։ Սան Պաուլուում է կառավարության պալատը (16-րդ դար)։ Կան երկնաքերներ (20-րդ դար), Սան Պաուլուի [[400]]-ամյակի պատվին կառուցված Միջազգային ցուցահանդեսի համալիրը ([[1951]]—[[1954]], ճարտարապետ Օ․ Նիմեյեր և ուրիշներ) և այլն