«Ստամոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:Gray1050-stomach.png|մինի|Մարդու ստամոքսը]]
 
'''Ստամոքսը''' (venttriculus, gaster) [[մարսողական ուղի|մարսողական ուղու]] պարկաձև լայնացումն է։ [[Կերակրափող]]ով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածնվում են հեղուկ կամ շիլայանման [[խառնուրդ]]ի:ի։ Ստամոքսն ունի առաջային(paries anterior) և հետին(paries posterior) [[պատ]]եր:եր։ Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն(curvatura minor), իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը՝ մեծ կորություն(curvatura major)։ Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի [[կտրուճ]]՝ incisura angularis, որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են՝ կազմելով սուր [[անկյուն]](angulus ventriculi)։
 
Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի՝ [[որկոր]]ի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը՝ pars cardiaca, [[տասներկումատնյա աղիք]]ի սկսման տեղը՝ ստամոքսաելք(pilorus), իսկ հարակից շրջանը՝ pars pilorica :։ Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix)։ Կենդանի [[մարդ]]կանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi)։
 
Ստամոքսը տեղավորված է [[ստոծանի|ստոծանու]] տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։ Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է [[ողնաշար]]ից ձախ՝ կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը՝ կրծքային XII կամ գոտկային I մակարդակին։ Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից՝ ձախ [[երիկամ]]ի վերին բևեռին, [[մակերիկամ]]ին, [[փայծաղ]]ին, [[ենթաստամոքսային գեղձ]]ի առաջային երեսին, ներքևից՝ [[բարակ աղիք|բարակ]] և [[հաստ աղիք|հաստ աղիներին]] , առջևից՝ աջ կողմից [[լյարդ]]ի ու ձախ կողմից՝ [[կող]]երի միջև ընկած [[որովայն]]ի այտին։ Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական [[հաստ աղիք]]ը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ։ Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված։ Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25 սմ է։ Նրա տարողությունը զգալիորեն կախված է [[անհատ]]ի [[սննդակարգ]]ից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում։ Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ)։
Տող 18.
Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակումը [[թթվային միջավայր]]ում)։ Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ [[գեղձ]]եր, որոնք արտադրում են [[աղաթթու]] պարունակող ստամոքսային հյութ(succus gastricus)։
Լինում են երկու տեսակի գեղձեր՝
# ստամոքսի հատակի գեղձեր(glandulae gastricae propriae), որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի [[բջիջ]]ներ՝ գլխավոր (արտադրում են [[պեպսին]]ոգեն), լրացուցիչ(արտադրում են [[լորձ]]), և շրջադիր (արտադրում են աղաթթու):։
# Ստամոքսաելքի գեղձերը (glandulae pyloricae) կազմված են միայն գլխավոր բջիջներից:բջիջներից։ Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ [[ավշային հանգույց]]ներ(folliculi lymphatici gastrici):։
Փոքր կորության երկայքով դասավորված ծալքերն ունեն երկայնաձիգ ուղղություն և կազմում են Վալդեերի ստամոքսային ճանապարհը, որը ստամոքսի [[մկան]]ների կծկման ժամանակ կարող է դառնալ խողովակ, որի միջով հեղուկ կերակրամասերը ([[ջուր]], աղային [[լուծույթ]]ներ) կարող են [[որկոր]]ից անմիջապես անցնել ստամոքսաելքի մեջ՝ շրջանցելով ստամոքսի կարդիալ մասը։ Բացի ծալքերից, լորձաթաղանթը ծածկված է կլորավուն բարձիկներով(1-6մմ տրամագծով), որոնք կոչվում են ստամոքսային դաշտեր(areae gastricase). վերջիններիս մակերեսին երևում են ստամոքսային փոսիկների(foveolae gastricae) բազմաթիվ անցքերը(0.2մմ տրամագծով)։ Այդ փոսիկներում էլ բացվում են ստամոքսի գեղձերը։ Ստամոքսի լորձաթաղանթը կարմրա-մոխրավուն է, ընդ որում որկորի մուտքի շրջանում նույնիսկ չզինված [[աչք]]ով նկատվում է որկորի [[տափակ էպիթել]]ի (մաշկային տիպի էպիթել) և ստամոքսի գլանաձև էպիթելի(աղիքային տիպի էպիթել) որոշակի սահմանագիծը։
 
Տող 26.
Թեք մկանաթելերը(fibrae obliquae) կազմում են խրձեր, որոնք օղակաձև կիսագրկում են ստամոքսամուտքը ձախից՝ կազմելով [[հենման օղակ]], որը թեք խրձերի համար ծառայում է որպես ամրացման կետ(punctum fixum)։
 
Ստամոքսի պատի արտաքին շերտը շճաթաղանթն է(tunica serosa), որն իրենից ներկայացնում է [[որովայնամիզ|որովայնամզի]] համապատասխան մասը։ Շճաթաղանթը սերտորեն ձուլվում է ստամոքսին ամբողջությամբ, բացառությամբ երկու կորությունների, որոնց վրա շճազմի երկու թերթիկների միջով անցնում են խոշոր [[արյունատար անոթ]]ներ:ներ։
 
Մարդկանց մոտ նորմայում կարելի է հանդիպել ստամոքսի ձևի և դիրքի հիմնական 3 տարբերակներ՝
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստամոքս» էջից