«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Lake Sevan (5063516904).jpg|325px|մինի|ձախից|[[Սևանա լիճ]]ը Կարմիրագյուղ գյուղից]]
 
'''Կարմիրգյուղ''' (մինչև [[1940]] թվականը՝ [[Ղուլալի]]), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ]]ում։ Կարտոֆիլի մշակումից ու անասնապահությունից բացի սովետական տնտեսությունն զբաղվում էր նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ, երեկոյան միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ, 2 [[գրադարան]], 2 [[մանկապարտեզ]], կապի բաժանմունք, կինո, բուժկայան: [[1959]] թվականից գործում է «Հայգորգ» միավորման մասնաճյուղը: Կոլտնտեսականներ Հ. Ջրաղացպանյանը, Ս. Վարդանյանը, Խ. Վարդանյանը, Դ. Սարգսյանը, Ս. Ենգոյանը, Ս. Ումրշատյանը և Խ. Դավթյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
 
Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, [[խաչքարեր]], գերեզմանոցներ, դամբարաններ: Առաջին անգամ հիշատակվում է [[1654]] թվականին: Ներկայիս բնակիչների նախնիները եկել են [[Բայազետ]]ից, [[1831]] թվականին: