«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Էդուարդ Տեր-Ղազարյան''' ([[հունիսի 20]], [[1923]], [[Երևան]] - [[ապրիլի 16]], [[2012]], Երևան), մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, [[ՀՀ]] վաստակավոր գործիչ ([[2004]]): Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ[[1947 թվական]]ին: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
 
Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Նրա խոշորագույն նվաճումը [[միկրոքանդակագործություն|միկրոքանդակագործության]] մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
 
 
Նրա ցուցահանդեսները գրավել են շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Իսպանիա|Իսպանիայում]], [[Հարավսլավիա|Հարավսլավիայում]], [[Ճապոնիա|Ճապոնիայում]], [[Իրան|Իրանում]], [[Եգիպտոս|Եգիպտոսում]], [[Ռուսաստան|Ռուսաստանում]] և այլուր: Միայն [[1983 թ.թվական]]ի ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում ([[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքի]] ռուսական տարբերակը):
 
 
 
== Կյանք ==
Բազմամյա գործունեության և վաստակի համար 87-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:
Առնո Բաբաջանյան Համերգասրահի ճեմասրահում ցուցադրվել են հռչակավոր միկրոքանդակները, <<Վիոլա պամպոզա>> ալտը, ծաղրանկարները: Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին <<Շելլ>> դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, <<Բերդ>> պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին: