«Ֆրանսուա Մորիակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (25),   → (2) oգտվելով ԱՎԲ
տվյալների թարմացում
Տող 56.
*[http://worldcat.org/identities/lccn-n50-7234/ Ֆրանսուա Մորիակի աշխատանքները կամ նրա մասին աշխատանքներ]
*[http://www.theparisreview.org/interviews/5197/the-art-of-fiction-no-2-franois-mauriac Հարցազրույցներ, Ֆ. Մորիակ]
 
Մտքեր...
1. Մարդիկ դժբախտ են լինում միայն իրենց մեղքով:
2. Ոչինչ գոյություն չուներ նրա համար, բացի նրանից, ով բացակա էր:
3. Ամեն մի րոպեն պիտի բերի իր ուրախությունը, ուրախություն, որ միանգամայն տարբեր պիտի է լինի իր նախորդներից:
4. Այս գիշերն էլ կանցնի մյուս բոլոր գիշերների պես: Վաղը նորից կծագի արևը...
5. Տհաճ մարդիկ մեզ համար հանդուրժելի են դառնում, երբ վստահ ենք, որ կարող ենք նրանց լքել:
6. Մենք բոլորս՝ թե կանայք, թե տղամարդիկ, քնքուշ ենք այն ժամանակ, երբ ինքներս ենք սիրում և ոչ թե, երբ մեզ են սիրում:
7. Չար հրեշտակները գեղեցիկ են լինում...
8. Խենթ ջահելությունն է, որ կարծում է, թե կարող է հետաձգել երջանկությունը և միշտ գտնել ցանկացած պահին:
9. Ապաստան ունեցող մարդիկ իսկական տառապանք չունեն:
10. Մահվանից առաջ ոչ մի մենություն դեռ վերջնական չէ: Մենք չգիտենք, թե ում ենք հանդիպելու այս երեկո, վաղը՝ այնքան մարդիկ են մեզ պատահում ճանապարհին: Ամեն վայրկյան մի կայծ կարող է ծնվել, մի անջատված հոսանք կարող է միանալ:
11. Կարևորը ապրելու արդարացումը բացահայտելն է: Ամեն մարդ իր արդարացումն ունի՝ ամենավսեմից մինչև ամենաստորը:
12. Հարկավոր է, որ կյանքը մեր ընտրած, կամ մեզ ընտրած մարդու հետ երկարատև հանգիստ լինի այս արևի տակ, անվերջանալի անդորր ու կենդանուն բնորոշ անխռով վիճակ... Ունենալ համոզվածությունը, թե մեկը կողքիդ է, ձեռքով դիպչելու չափ մոտիկ, քեզ համապատասխան, հնազանդ, հույզերով լեցուն: Պիտի շուրջը լինի այնպիսի թմբիր, որ դատողությունն էլ ընդարմանա, որպեսզի անհնարին դառնա մտքով անցնող ամն տեսակի դավաճանությունը...
13. Միշտ կարելի է փորձել: Ավելի վատ կլինի, եթե կես ճանապարհին կանգնեք:
14. Ոչ թե մեկ ժամ, մեկ օր, այլ կյանքի բոլոր երեկոները գլուխը դնել կողքինի ուսին, ոչ թե հպանցիկ հանդիպումների ժամանակ, այլ ամեն գիշեր մինչև մահվան օրը քնել հավատարիմ գրկում՝ մի՞թե մարդկանց մեծամասնությանն չի տրված սա:
15. -Ես ընդամենը 22 տարեկան եմ:
-Դուք ավելի ճիշտ կանեիք, եթե ասեիք՝ ես արդեն 22 տարեկան եմ:
16. Այն, ինչից հարկավոր էր խուսափել ամեն գնով, գիշերվա կեսին արթնանալն էր: Դրանից ավելի էր վախենում, քան լրիվ անքնությունից, երբ կիսախավարի մեջ մեկնված՝ անզորությամբ հանձնվում էր երևակայության խելահեղություններին, մտքի բոլոր փորձություններին:
17. Մենության ու լիակատարության ապահովածության մեջ կատարված աննշան, բայց մութ ու սարսափելի արարքները մեզ ավելի են բնորոշում, քան մեծ ոճրագործությունները…
18. Սիրելու անընդունակ մարդկանց համար ոչ մի բան իսկապես ծանր չէ…
 
== Ծանոթագրություններ ==