«Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (20) oգտվելով ԱՎԲ
Տող 66.
 
== Պատմությունը ==
Երբ Գայանյանց կույսերը՝ թվով 37 հոգի հասնում են Հայոց [[մայրաքաղաք]] Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս- արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում:հնձանում։ Սնվում են իրենց ունեցվածքը վաճառելով, քույրերից մեկն էլ, գիտենալով ապակեգործության արհեստը, ապակյա [[հուլունք]]ներ է պատրաստում ու վաճառում, և կույսերն իրենց կարիքներն այսպես են հոգում:հոգում։ Երբ հայտնաբերվում են փախստական կույսերը, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են:են։ [[Թագավոր]]ն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան:նրան։
[[Պատկեր:Shoxakat church 01.JPG|մինի|ձախից]]
Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողում, և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հնձանում:հնձանում։ Կույսերը նահատակվում են և, [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ|Սուրբ Գրիգոր Լուսավորչի]] վիրապից ելնելուց հետո, նրանց նահատակության վայրում կառուցվում է երեք [[մատուռ]]. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում:նահատակվում։ [[Ագաթանգեղոս]]ը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած գլխավոր պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս:տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից <<կաթեցին>> Տիրոջ [[լույս]]ի շողերը:շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում:կրում։
 
== Սուրբ Աթանագինեսի վարքը ==
Սուրբ Աթանագինեսը Մարիամի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տիկնոջ եղբայրն է:է։ Մանուկ ժամանակ նրան որդեգրել է [[Սեբաստիա]]յի [[եպիսկոպոս]]ը, ձեռնադրել [[քահանա]]:։ Իր [[կյանք]]ի ընթացքում ճանաչվել է որպես հրաշագործ, բազում [[հեթանոս]]ների դարձի բերող անհատ:անհատ։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո ավելի նշանավոր է դարձել իր մեծագործություններով:մեծագործություններով։
[[Դիոկղետիանոս]] կայսեր ժամանակ Սուրբ Աթանագինեսը եղել է [[Փոքր Հայք]]ի Պիդաքթո [[քաղաք]]ի եպիսկոպոսը:եպիսկոպոսը։ Նա ապրել է [[վանք]]ում և մշտապես այցելել է բանտարկյալներին, գոտեպնդել նրանց:նրանց։ Սուրբ Աթանագինեսը տեղի [[դատավոր]]ին հանդիմանել է, որ բանտերում շատ կան անմեղ ու հանիրավի դատապարտված բանտարկյալներ, ինչը առիթ է դարձել նրա դեմ ևս դաժան հալածանքների:հալածանքների։
Նրա հետևից ուղարկված զինվորները, տեղում չգտնելով եպիսկոպոսին, բռնում են նրա աշակերտներին:աշակերտներին։ Սուրբ Աթանագինեսը, իմանալով կատարվածի մասին, նրանց փնտրելու նպատակով ուղևորվում է Սեբաստիա:Սեբաստիա։ Այնտեղ նա նետվում է բանտ, որտեղ հանդիպում է իր աշակերտներին:աշակերտներին։ Հետագայում կրելով բազում տանջանքներ՝ նրանք գլխատվում են սեփական վանքում:վանքում։
 
==Տես նաև==
Տող 95.
{{Հայկական եկեղեցիներ}}
{{Համաշխարհային ժառանգություն Հայաստանում}}
 
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Հայաստանում]]
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]