«Նաղաշ Հովնաթան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (65), ։ → ։ (45), ՝ → ՝ (10), → (117), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 13.
}}
'''Նաղաշ Հովնաթան'''
== Կենսագրություն ==
Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարժապետի մոտ, այնուհետև սովորել է [[Ագուլիս]]ի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ և ավարտելուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ։ Ն. Հովնաթանի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է
== Ստեղծագործական կյանք ==
Տող 22.
=== Երգահան և բանաստեղծ ===
«Լավ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տգիտաց ուտել ու ցնծալ»<ref>Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990</ref>։ <br>
«Գովեմ սրտիվ ուրախական» երգը, նվիրված «Վրաստանի գոզալներին», գրել է վրացական պալատում։ Ապրել և ստեղծագործել է նաև [[Երևան]]ում, որտեղ գրել է «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» բանաստեղծությունը։ Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջական են [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի №3263, №4426 և [[Վիեննա]]յի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյանների]] մատենադարանի №647 և №587 ձեռագրերը։ Ն. Հովնաթանի բանաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո և ուրախության, գարնան, կրոնական, երգիծական և խոհական–խրատական։ Նրա սիրո երգերը տարբերվում են միջնադարյան տարերգուների համաբնույթ երգերից, որոնց հեղինակները, աշխարհիկ կյանքը երգելով հանդերձ, զերծ չէին կրոնական աշխարհայացքի ճնշող ազդեծությունից։ Բնությունը նրա համար ներշնչման աղբյուր է։ Գարունը բերում է բարիք, կյանք, նաև սեր, որը, ըստ բանաստեղծի, կյանքի իմաստն է, հարստությունն ու հաճույքը։ Սիրո ու բնության երգերում Ն. Հովնաթանը վերարտադրել է մարդկային զգացմունքներ ու տրամադրություններ՝ հնարավորին չափ հեռու մնալով կրոնական ու կենցաղային կաշկանդումներից։ Խնջույքի և ուրախության երգերի փիլ. ելակետը արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակերպից։ Ն. Հովնաթանը գտնում էր, որ մարդն աշխարհ է եկել վայելելու համար։ Այս շարքի երգերում բանաստեղծը միաժամանակ քարոզում է ստեղծագործ աշխատանք, համերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ։ Ն. Հովնաթանի մոտ առկա է նոր ժամանակների կնիքը, որն ազատ է միջնադարյան բարոյախոսությունից։ Լինելով միջնադարի նշանավոր բանաստեղծներից մեկը Ն. Հովնաթանը նաև աշուղ է։ Իր աշուղական խաղերում, ինչպես նաև երգիծական և խոհական–խրատական ոտանավորներում նա բողոքում է չարիքի, անարդարության ու անհավասարության դեմ, քննադատում իրականության հոռի կողմերը, դրվատում գիտությունն ու արվեստը։ Հիմք ունենալով իր նախորդների փորձը՝ նա կարողացել է զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի ստեղծել իսկական երգիծանքի նմուշներ
=== Մանրանկարիչ և որմնանկարիչ ===
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Պարսկաստան]]ում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ»
== Աղբյուրներ ==
|