«Երկրագործության համակարգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:John Deere Planter with Case IH Tractor.JPG|300px|մինի]]
[[Պատկեր:NRCSCA00003 - California (521)(NRCS Photo Gallery).jpg|300px|մինի]]
'''Երկրագործության համակարգեր''', հողօգտագործման ինտենսիվությունը բնորոշող երկրագործության ձևեր, հողի բերրիությունը վերականգնող և բարձրացնող ագրոտեխնիկական, մելիորատիվ և տնտեսակազմակևրպական միջոցառումների ամբողջություն։ Երկրագործության համակարգերը մշակվում և կիրառվում են՝ ելնելով տնտեսության կամ շրջանի պայմաններից։ Երկրագործության համակարգերի գլխավոր խնդիրը տնտեսության զարգացման ուղղության և մշակվող կուլտուրաների փոխհարաբերության ճիշտ որոշումն է։ Երկրագործության համակարգերի առաջացումը և հերթափոխումը կապված է արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման հեա։ Երկրագործության համակարգերի զարգացումը արտացոլում են երկրագործության ինտենսիվացման տարբեր փուլերը։ Ըստ ինտենսիվացման կարելի է առանձնացնել երկրագործության համակարգերի 4 խումբ՝ ''հասարակ, էքստենսիվ, անցողիկ՝ էքստենսիվից ինտենսիվի և ինտենսիվ''։
== Հասարակ համակարգ ==