«Ինսուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Հայտնաբերման պատմությունը == Ինսուլինը պեպտիդային բնույթի հորմոն է, որն առաջանում...»:
 
No edit summary
Տող 3.
Ինսուլինը պեպտիդային բնույթի [[Հորմոններ|հորմոն]] է, որն առաջանում է [[Ենթաստամոքսային գեղձ|ենթաստամոքսային գեղձի]] β-Լանգերհանսյան բջիջների կողմից:
 
[[Պատկեր:Ինսուլինի տարածական մոդելը|շրջափակել|աջից|[[File:InsulinHexamer.jpg|thumb|InsulinHexamer]]|աջից|Ինսուլինի տարածական մոդելը]]
 
1869 թ.-ին գերմանացի ուսանող [[Պ. Լանգերհանս|Պ. Լանգերհանսը]] [[Մանրադիտակ|մանրադիտակով]] [[Ենթաստամոքսային գեղձ|ենթաստամոքսային գեղձի]] ուսւոմնասիրման ժամանակ հայտնաբերեց նախկինում անհայտ մարմնիկներ՝ կղզյակներ, որոնք հետագայում անվանվեցին հայտնաբերողի անունով: Դրանց ֆունկցիաները դեռ անհայտ էին:
Տող 21.
1969 թ.-ին Նոբելյան մրցանակակիր [[Դորոթի Հոջկին|Դորոթի Հոջկինը]] բացահայտում է ինսուլինի [[տարածական կառուցվածք|տարածական]]՝ երրորդային կառուցվածքը: 1977 թ.-ին [[Ռ. Ս. Յալոուն]] ստանում է Նոբելյան մրցանակ՝ ինսուլինի ռադիոիմունային անալիզի համար:
 
[[Պատկեր:Ֆ. Բանտինգ, Ց. Բեստ|շրջափակել|աջից|[[File:C. H. Best and F. G. Banting ca. 1924.png|thumb|C|աջից|Ֆ. H.Բանտինգ, Best and FՑ. G.Բեստ Banting ca. 1924]]]]
 
== Ֆիզիոլոգիական նշանակությունը ==
Տող 36.
Ինսուլինի գլխավոր ազդեցությունը [[Գլյուկոզ|գլյուկոզի]] քանակի նվազեցումն է արյան մեջ: Այն իրագործվում է հետևյալ մեխանիզմներով. ինսուլինը մեծացնում է բոլոր տեսակի [[մկանային բջիջ|մկանային]] և [[ճարպային բջիջ|ճարպային բջիջների]] թաղանթների թափանցելիությունը գլյուկոզի նկատմամբ, ուժեղացնում է բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը,[[Լյարդ|լյարդում]] և [[Մկաններ|մկաններում]] խթանում է գլյուկոզից գլիկոգենի առաջացումը,ընկճում է [[գլյուկոնեոգենեզ|գլյուկոնեոգենեզն]] ու [[Գլիկոգեն|գլիկոգենի]] քայքայումը, համապատասխան [[Ֆերմենտներ|ֆերմենտների]] ակտիվացման եղանակով մեծացնում է [[Գլիկոլիզ|գլիկոլիզը]]: Հաշվի առնելով ինսուլինի հզոր անաբոլիկ ազդեցությունը սպիտակուցների վրա, այն որպես բաղադրիչ ավելացնում են սպորտով զբաղվողների հավելյար սննդակարգում:
 
[[Պատկեր:Ինսուլինի ազդեցությունը գլյուկոզի փոխանակության վրա|շրջափակել|աջից|[[File:Insulin glucose metabolism ZP.svg|thumb|Insulin|աջից|Ինսուլինի glucoseազդեցությունը metabolismգլյուկոզի ZP]]փոխանակության վրա]]
 
Ինսուլինը չի ազդում միայն լյարդի և [[նյարդային բջիջներ|նյարդային բջիջների]] թափանցելիության վրա: Լյարդի բջիջների թաղանթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար: Լյարդը համարվում է գլյուկոզի կարևորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինսուլին» էջից