«Կորեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 156.
== Հարավային Կորեա ==
=== Պատմական տեղեկանք ===
Հարավային Կորեայի պատմությունը սկսվում է [[1945]] թվականի ամռանը կնքված, թերակղզու ոլորտների ազդեցության բաժանման խորհրդային-ամերիկյան համաձայնությունից:
Տեղական հետադեմ և ամերիկյան զինվորական իշխանությունները խաթարեցին ժողովրդադեմոկրատական հեղափոխության ընթացքը երկրի հարավում և Հարավային Կորեայի ժողովրդին պարտադրեցին զարգացման կապիտալիստական ուղին: 1948—1960 թվականներին հարավկորեական վարչակարգի գլուխ կանգնեց Լի Սին Մանը: [[1953]] թվականին ԱՄՆ-ը Հարավային Կորեայի հետ կնքեց, այսպես կոչված, «համատեղ պաշտպանության պայմանագիր», որն օրինականացրեց այդ երկրի անժամկետ ամերիկյան օկուպացիան: Այժմ Հարավային Կորեայում է գտնվում ամերիկյան 42-հազարանոց բանակը, որը զինված է տակտիկական ատոմային զենքով: Երկրի ռազմականացումը, տնտ. անկայունությունն ու աճող ինֆլյացիան բացասաբար են անդրադառնում բանվոր դասակարգի վիճակի վրա: [[1948]]—[[1951]] թվականներին երկու փուլով անցկացվեց ագրարային ռեֆորմ, որը սահմանափակեց կալվածատիրական հողատիրությունը և ամրապնդեց կուլակային խավը: Սկսվեց գյուղացիության արագ շերտավորում: Ավելի քան 1600 հզ. գյուղացիական տնտեսություն, կամ 72% ֊ը տնօրինում էր ([[1970]]) 900 հզ. չոնբո, կամ վարելահողի 44%-ը: Մոտ 1 մլն տնտեսություն ունի փոքր (մինչև 0,5 չոնբո) հողակտորներ: Արդ. զարգացումն իրականացվում է հիմնականում ԱՄՆ-ի, ճապոնիայի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի և Իտալիայի կապիտալ ներդրումների (655 մլն դոլլար, [[1971]]) հաշվին, որը խիստ հարվածում է մանր և միջին ազգային բուրժուազիայի շահերին: Ներքին հակասությունների սրումը հանգեցրեց [[1960]] թվականի ժողովրդական ապստամբությանը, որը տապալեց Լի Սին Մանի վարչակարգը:
 
Ըստ այդ համաձայնագրի՝ Կորեայի հարավային մասն անցնում էր [[ԱՄՆ]]-ի, իսկ հյուսիսայինը՝ [[ԽՍՀՄ]]-ի ազդեցության տակ:
Սակայն 1961 թվականին երկրում հաստատվեց գեն. Պակ Չժոն Հիի ռազմական դիկտատուրան: 1963 թվականից նա ստանձնեց քաղաքացիական պրեզիդենտի պաշտոնը: Բնակչության և համաշխարհային հասարակայնության դժգոհությունը փարատելու նպատակով Հարավային Կորեայում երեք անգամ ([[1963]], [[1967]] և [[1971]]) անց են կացվել «պրեզիդենտական ընտրություններ»: [[1972]] թվականին երկրում մտցվեց նոր «սահմանադրություն», որը, փաստորեն, անժամկետ դարձրեց պրեզիդենտի իշխանությունը: [[1979]] թվականի [[հոկտեմբերի 26|հոկտեմբերի 26-ին]] Պակ Չժոն Հին սպանվեց և իշխանությունն անցավ բանակի հրամանատարությանը: Հարավային Կորեայում պահվում է 2,5 մլն-անոց պահեստային կորպուս, ստեղծված է «ազգային պաշտպանության ուսանողական կորպուս», ԱՄՆ-ի օգնությամբ արդիականացվում է 700-հազարանոց բանակը: Երկրում հալածվում են հայրենասերները, որոնք հանդես են գալիս հասարակական կյանքի դեմոկրատացման և երկրի հարավի և հյուսիսի միջև կապերն ընդլայնելու օգտին: Պանմունչոմի ապառազմականացված գոտու միջադեպից ([[1976]] թվականի [[օգոստոսի 18]]) հետո դրությունը Կորեական թերակղզում լարված է, Հարավի և Հյուսիսի միջև բանակցություններն ընդհատվել են: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Դեմոկրատական հանրապետական կուսակցություն, կառավարող կուսակցությունն է, ստեղծվել է [[1963]] թվականին: Նոր դեմոկրատական կուսակցություն, ստեղծվել է [[1967]] թվականի փետրվարին: Քաղաքական բարեկամների ընկերություն, հիմնվել է 60-ական թվականներին:Աշխատանքի համակ որեականկոնֆեդերացիա, ստեղծվել է [[1946]] թվականին:
 
Երկրի պատմության մեջ փոփոխվեցին ժողովրդավարական և բռնատիրական կառավարություններ: [[Հարավային Կորեայի Առաջին Հանրապետություն|Հարավային Կորեայի Առաջին Հանրապետությունը]] ժողովրդավարական կարգավիճակից անցավ բռնատիրական կարգին մինչ իր փլուզումը ([[1960]]): [[Հարավային Կորեայի Երկրորդ Հանրապետություն|Հարավային Կորեայի Երկրորդ Հանրապետությունը]] ստեղծվեց ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, սակայն մեկ տարվանից ավելի քիչ ժամանակահատվածում փլուզվեց, ինչից հետո երկրում հայտնվեց ռազմական կառավարություն: [[Հարավային Կորեայի Երրորդ Հանրապետություն|Հարավային Կորեայի Երրորդ]], [[Հարավային Կորեայի Չորրորդ Հանրապետություն|Չորրորդ]] և [[Հարավային Կորեայի Հինգերորդ Հանրապետություն|Հինգերորդ Հանրապետությունները]] համարվում էին ժողովրդավարական և ռազմական կառավարության շարունակությունը: [[հարավային Կորեայի Վեցերորդ Հանրապետություն|Վեցերորդ Հանրապետության]] ստեղծումից հետո կառավարությունը վերադարձավ ժողովրդավարական դիրքին:
 
Իր ստեղծման ժամանակից Հարավային Կորեան անցել է կրթության, տնտեսության և մշակույթի ոլորտների զարգացման մեծ ուղի: [[1960]]-ական թվականներին երկիրը համարվում էր ամենաաղքատներից մեկը տարածաշրջանում: [[1990]]-ական թվականներին [[Քեյ փոփ|կորեական հայտնի երաժշտությունը]], [[Դորամա|հեռուստատեսայի սերիալները]] և կինոն ավելի հայտնի է դառնում աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես [[Հարավարևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիայում]]: Այս երևույթը հայտնի է դառնում որպես «Կորեական ալիք»:
 
{{ref-ru}}
 
=== Տնտեսությունը ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորեա» էջից