«Սպառում»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, փոխարինվեց: ։Չ → ։ Չ, ։Հ → ։ Հ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
'''Սպառում''', արդյունքի օգտագործումը տնտեսական պահանջմունքների բավարարման պրոցեսում, վերարտադրության եզրափակիչ փուլը։ Տարբերում են արտադրական (արտադրողական) սպառում և ոչ արտադրական կամ «բուն սպառում»։ Արտադրական սպառումն արտադրության պրոցեսն է, որտեղ սպառվում են արտադրության միջոցներն ու աշխատուժը, ստեղծվում արդյունքներ։ Ոչ արտադրական Սշսպառումը սպառման առարկաների օգտագործումն է, երբ դրանք սպառվում են վերջնականապես։ Վերջինս բաժանվում է բնակչության (կամ անհատական, անձնական՝ մարդկանց անմիջական անձնական պահանջմունքների բավարարում սննդով, հագուստով, բնակարանով, կրթությամբ և այլն) և ընդհանուր հասարակական պահանջմունքները բավարարող սպառման ([[Կառավարում|կառավարման]], [[Գիտություն|գիտության]], երկրի պաշտպանության և այլն պահանջմունքների բավարարում շենքերով և կառույցներով, գույքով, սարքերով, պաշտպանական տեխնիկայով և այլն)։ Սպառվող բարիքների տեսակներից կախված տարբերում են իրային ձև ունեցող նյութական բարիքների և ծառայությունների սպառում։ Ըստ պահանջմունքների բավարարման եղանակի սպառումը կարող է լինել անհատական (առանձին ընտանիքների կամ անհատների անձնական սեփականություն հանդիսացող նյութական բարիքների սպառում) և կոլեկտիվ կամ համատեղ (նյութական բարիքների և ոչ նյութական արտադրության ոլորտի հասարակական հիմնարկների վճարովի և անվճար ծառայությունների համատեղ սպառում)։ Սպառումն օրգանապես կապված է վերարտադրության մյուս փուլերի՝ արտադրության, բաշխման և փոխանակության հեա։ Առանց արտադրության չկա և սպառում, որովհետև արտադրությունն է ստեղծում սպառման օբյեկտ, իսկ եթե չլինի սպառում, արտադրությունը կդառնա անիմաստ։ Արտադրության դերը սպառմանը ծառայելն է, որը, սակայն, հասարակական-տնտեսական ֆորմացիաներում իրագործվում է տարբեր կերպ, սոցիալիզմի պայմաններում այն իրացվում է անմիջաբար, իսկ կապիտալիզմի ժամանակ՝ միջնորդավորվում շահույթի ստացմամբ։ Միաժամանակ, արտադրությունն առաջնային է սպառման նկատմամբ։ Այն ստեղծում է սպառման արդյունքներ, առաջացնում արտադրված արդյունքների սպառման պահանջ և, վերջին հաշվով, որոշում սպառման մակարդակն ու կառուցվածքը։ Իր հերթին սպառումն փոխներգործում է արտադրության վրա՝ առաջացնելով արդյունքների պահանջ։ Առկա պահանջմունքների բավարարմանը զուգընթաց ծագում և ձևավորվում են նորերը, դրանով իսկ սպառումն կյանքի է կոչում նոր արդյունքների
{{ՀՍՀ}}
|