«Եթերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Եթերներ''', օրգանական միացություններ ROR՛ ընդհանուր բանաձևով (R,R՛-ն օրգանական ռադիկալներ են)։ Երբ...»:
(Տարբերություն չկա)

07:16, 23 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Եթերներ, օրգանական միացություններ ROR՛ ընդհանուր բանաձևով (R,R՛-ն օրգանական ռադիկալներ են)։ Երբ երկու ռադիկալները միատեսակ են (R = R՛), եթերները կոչվում են համաչափ, հակառակ դեպքում՝ խառը։ Եթերները հիմնականում անվանում են ըստ նրանցում եղած ռադիկալների, օրինակ, СН3ОСН3-դիմեթիլեթեր, СН3ОС2Н5-մեթիլէթիլեթեր և այլն։ Արոմատիկ, ճարպարոմատիկ, ինչպես նաև ցիկլավոր եթերներ շատ հաճախ կրում են պատահական անուններ, օրինակ, անիզոլ, ֆենետոլ, դիօքսան և այլն։ Եթերները սովորաբար հաճելի հոտով նյութեր՝ են։ Ալիֆատիկ շարքի ստորին ներկայացուցիչները հեշտ ցնդոդ են և եռում են ավելի ցածր ջերմաստիճանում, քան համապատասխան ալկոհոլները (եթերները, ի հակադրություն ալկոհոլնևրի, ասոցված չեն)։ Եթերները վատ են լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում, կայուն են հիմքերի և ալկալիական մետաղների նկատմամբ, սակայն, խիտ ծծմբական և յոդաջրածնական թթուների հետ տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով ալկոհոլներ: Ալիֆատիկ և շատ ցիկլավոր եթերներ օդում դանդաղ օքսիդանում են՝ առաջացնելով պայթուցիկ գերօքսիդներ։ Եթերները հիմնականում ստանում ևն համապատասխան ալկոհոլներից ծծմբական թթվով ջուր պոկելով․ R0H+H2S04R0S03H+H2O; R0S03H+R0HR0R+H2S04։ Բնության մեջ լայնորեն տարածված են բազմաթիվ ֆենոլների, նավթոլների և այլ նյութերի եթերներ։ Եթերները կիրառվում են որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ, ջերմակիրներ, ինչպես նաև հոտավետ նյութերի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։