«Տիտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
Տիտանը բաց մոխրագույն, [[արծաթ]]ափայլ մետաղ է: Երկրի ընդերքում կա տիտանի 67 տեսակի հանքաքար: Մաքուր, անխառնուրդ տիտան հաջողվել է ստանալ նրա միացությունների հայտնագործումից միայն 100 տարի հետո:
18-րդ դարի վերջին, միմյանցից անկախ, տիտանի օքսիդ ստացել են անգլիացի գիտնական Վ. Գրեգորը ([[1790]] թվականին) և գերմանացի քիմիկոս Մ. Կլապրոտը ([[1795]] թվականին): Վերջինս էլ հենց նոր տարրն անվանել է տիտան` հին հունական դիցաբանության տիտանների՝ Ուրանոս (Երկինք) աստծու և Գեայի (Երկիր) աստվածուհու զավակների անվան նմանությամբ: [[1825]] թվականին շվեդ քիմիկոս և հանքաբան Հ. Բերցելիուսին հաջողվել է ստանալ մետաղական տիտան: [[1925]] թվականին ստացել են մաքուր տիտան՝ տիտանի յոդիդի տաքացմամբ:
Տիտանի պարունակությունը երկրակեղևում 0,57% է (տարածվածությամբ 9-րդ տարրն է): Բնության մեջ հանդիպում է միացությունների ձևով, որոնցից կարևոր են ռուտիլը (տիտանի օքսիդ), իլմենիտը, պերովսկիտը և տիտանիտը: Տիտանի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, [[ԱՄՆ]]-ում, [[Նորվեգիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Եգիպտոս]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Ավստրալիա]]յում, [[Բրազիլիա]]յում, [[Հնդկաստան]]ում և այլ երկրներում:
 
== Հատկություններ ==
Տիտանը թեթև, ամուր, պլաստիկ, դժվարահալ, կոռոզիակայուն մետաղ է: [[Օքսիդ]]ի նուրբ շերտով պատվելու շնորհիվ քիմիապես կայուն է:
Տիտանը և նրա համաձուլվածքները կարելի է ենթարկել կռման, ծավալային և թերթային դրոշմման, գլոցման, մամլման: Տիտանի համաձուլվածքներն իրենց ամրությամբ գերազանցում են երկաթի, [[նիկել]]ի և այլ համաձուլվածքները, իսկ կոռոզիակայունությամբ նման են ազնիվ մետաղներին: Տիտանն օգտագործվում է ինքնաթիռաշինության, հրթիռաշինության և նավաշինության մեջ: Տեխնիկական տիտանն օգտագործում են քիմիական արդյունաբերության մեջ՝ սարքեր պատրաստելու, պողպատը լեգիրելու, գեղարվեստական իրեր և հուշարձաններ տիտանապատելու, իսկ մաքուր տիտանը՝ վիրաբուժական գործիքներ պատրաստելու համար և էլեկտրատեխնիկայում:
 
===== Կիրառություն =====
Տիտանի օքսիդն օգտագործվում է բարձրորակ սպիտակ ներկ պատրաստելու համար, նաև որպես գունանյութ և լցանյութ՝ [[ռետին]]ի, պլաստմասսաների, թղթի, արհեստական մանրաթելերի, կաշվի և մետաղաձուլական արդյունաբերության մեջ:
 
 
{{unreferenced}}
{{այլգործածություն2|քիմիական տարրի||Տիտան}}
Տող 9 ⟶ 21՝
 
[[Կատեգորիա:Տարրեր]]
[[Կատեգորիա:Քիմիա]]
 
== Աղբյուրներ ==
*Հայկական Հանրագիտարան
 
{{Chem-stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիտան» էջից