«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7.
 
Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։
 
Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:
IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ [[Նորատուս]]ի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի ([[1998]]–[[2006]] թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ: Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը ([[12-րդ դար]]), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ: [[10-րդ դար|10]]-[[13-րդ դար]]երում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թվական, Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի ([[881]] թվական, Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ: Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:
 
== Վաղ շրջանի կոթողները ==
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները ''մենհիրներն'' են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են [[Հայաստան]]ում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի [[հուշարձան]]ներ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։
Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա [[ուրարտու|ուրարտական]] կոթողները (մ.թ.աթվականա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ [[սեպագիր|սեպագիր արձանագրությամբ]], կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, [[քաղաք]]ներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
 
[[Արագած|Արագած լեռան]] փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։
Տող 29 ⟶ 32՝
# Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, [[Արուճ]]ում, [[Թալին|Ն. Թալինում]], [[Վայոց ձոր]]ում, [[Վարդենիս]]ի շրջանում, [[Գեղարդի վանք|Գեղարդ]]ում, [[Գառնի]]ում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
# Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են [[Թալին]]ի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
# Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է [[Հիսուս|Քրիստոսի]] խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ [[Սանահին]]ի 1161, 1125 և Վանեվանի 1285 թ.թվական թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են [[Լուսին|լուսնի]] և [[արեգակ]]ի պատկերներ։<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 29</ref>
 
[[Միջնադար]]ում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել [[Թալին]]ի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, [[Կողբ]]ի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), [[Հովհաննավանք]]ի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը [[Հաղպատավանք]]ի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թ.թվական), առայժմ միակը իր տեսակի մեջ <ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 28-29</ref>։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչքար» էջից