«Ռուդաքի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
'''Ռուդաքի''', (ամբողջական անուն՝ {{lang-fa|ابوعبدالله جعفر ابن محمد رودکی}}, {{lang-tg|Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ}} Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի) հայտնի [[բանաստեղծ]], [[երաժիշտ]] և [[երգիչ]]: Ստացել է լավ կրթություն. տիրապետել է [[արաբերեն]]ին, հրաշալի գիտեր [[Ղուրան]]ը: Ավելի քան 40 տարի գլխավորել է [[Բուխարա]]յի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության: Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել [[պալատ]]ից:
 
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 [[բեյթ]] (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «[[Գինի|Գինու]] մայրը» ([[933]] թվական) և ինքնակենսագրական` «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլե[[Քալիլա և ԴեմնեԴիմնա]]» առակագրքից ([[932]] թվականին թարգմանել է արաբերենից):
 
[[Արաբական խալիֆայություն|Արաբական գերիշխանության]] դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ [[պարսկերեն]]ի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով: Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով: Ռուդաքին [[երգ|երգել]] է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, [[գինի|գինու]] զվարթացնող ուժը: Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը:
Տող 32.
 
Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը:
Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), [[քասիդկասիդա]], կիթակիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբայիռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես [[արաբական բանաստեղծություն|արաբական]] և պարսկական բանաստեղծական ձևերը: Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ խորասանյան[[Խորասան]]ի կամ թուրքեստանյան[[Թուրքեստան]]ի), որը պահպանվել է մինչև [[XII դար]]ը:
 
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են [[Վահագն Դավթյան]]ը, [[Սերգեյ Ումառյան]]ը, [[Միքայել Հարությունյան]]ը, [[Շողիկ Սաֆյան]]ը, [[Մկրտիչ Խերանյան]]ը, [[Արամայիս Սահակյան]]ը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուդաքի» էջից