«Օդանավակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օդանավակայան''', օդանավակայանի հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Օդանավակայան''', օդանավակայանի հիմնական մասը հսկայական [[թռիչքադաշտ]]ն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում ինքնաթիռները: Սովորաբար օդանավակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ տարածքները:
[[Պատկեր:A6-ECD (7936691602).jpg|250px|մինի|աջից|Սաուդյան Արաբիայի գլխավոր օդանավակայանը]]
 
Միջազգային օդանավակայաններն աշխատում են օր ու գիշեր՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին: Աշխարհի խոշորագույն օդանավակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ: Օդանավակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ: Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագրային կետ, որտեղից նրանք ուղևորվում են դեպի ինքնաթիռ: [[Բետոն]]ից, ապակուց ու մետաղից կառուցված շենքն օդանավակայանի կայարանաշենքն է: [[Աշտարակ]]ը հրամաններ արձակելու գլխավոր վայրն է՝ կարգավարական կետը, որտեղից կարգավարը (դիսպետչեր) ռադիոյով կապ է հաստատում օդանավերի հետ, ցուցումներ տալիս, թե որ թռիչքուղում վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է եղանակի տեսությունը: Ռադիոտեղորոշիչի էկրանների վրա կարգավարը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով: Դա նրան օգնում է ղեկավարելու [[ինքնաթիռ]]ի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ մառախուղը կամ ամպամածությունը: Թռիչքադաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են, որոնց ուղարկած ազդանշանների օգնությամբ օդաչուները գտնում են դեպի օդանավակայան տանող երթուղին: Կայարանաշենքի առջևի բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են ինքնաթիռները, որոնցից մի քանիսի կողքին հռնդում են վառելիքով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռններ: Դրանք ինքնաթիռը լիցքավորում են վառելիքով: Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ, որոնց ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները: Ուղևորներն ինքնաթիռին մոտենում են ավտոբուսներով կամ անմիջապես՝ կայարանաշենքի հատուկ ելքերով: