«Դատական պաշտպանության իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դատական պաշտպանություն''', մեղաղրյալին տրված [[իրավունք|իրավունքների]] համակցություն՝ առաջադրված մեղադրանքից պաշտպանությունն իրականացնելու նպատակով։ Մեղադրյալի պաշտպանության իրավունքը երաշխավորվում է [[սահմանադրություն|սահմանադրությամբ]] և իրականացվում է դատավարության բոլոր փուլերում։ Մեղադրյալը իրավունք ունի ծանոթանալ առաջադրած մեղադրանքին, նրա առթիվ բացատրություն և [[ցուցմունք]] տալ, [[ապացույց|ապացույցներ]] ներկայացնել, միջնորդություն հարուցել, բացարկ հայտնել նախաքննության ավարտման (օրենքով նախատեսված դեպքերում նան մեղադրանք առաջադրելու) պահից, գործի նյութերին ծանոթանալ, ունենալ պաշտպան։ Դատական նիստից առնվազն ևրեք օր առաջ ամբաստանյալին հանձնվում է մեղադրական եզրակացության պատճենը և դատակոչի ցուցակը։ Ամբաստանյալն իրավասու է նաև մասնակցել ապացույցնևրի հետազոտմանը, ներկայացնել ապացույցներ, պաշտպան չունենալու դեպքում հանդես գալ պաշտպանական ճառով, ասել վերջին [[խոսք]], գանգատարկել դատավճիռը և այլն։
 
{{ՀՍՀ}}