«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Caught red-handed.jpg|250 px|մինի|աջից|Երեխայի մոտ մեղքի հույզի դրսևորումը, երբ նրան տեսնում են սխալ արարք անելիս]]
'''Մեղքի հույզը''' [[Դիֆերենցիալ հույզերի տեսություն|դիֆերենցիալ հույզերի տեսության]] մեջ դիտարկվում է որպես բազային [[Հույզեր|հույզերից]] մեկը, որը այլ բազային հույզերի նման անցել է էվոլյուցիոն-բիոլոգիական զարգացման երկար ճանապարհ: Մեղքի հույզին, ինչպես վախին, հատուկ են որոշակի ներքին ակտիվացնող կամ բնական գործոններ, որոնք կապված են անբարենպաստ սոցիալ-մշակութային պայմանների հետ: Բացի այդ, յուրաքանչյուր [[Մշակույթ|մշակույթ]] և յուրաքանչյուր սոցիալական ինստիտուտ` ընտանիք, եկեղեցի և այլն, որոնց հիմքում ընկած են էթիկական և բարոյական սկզբունքներ, ստեղծում են մեղքի որոշակի պայմանական ազդանշաններ, սահմանում են վարքի որոշակի ստանդարտներ և փորձում են դրանք դաստիարակել մեծացող սերնդին: Ձևավորված բարոյական և էթիկական սկզբունքները կազմում են խղճի կոգնիտիվ բաղադրիչը: Հասուն խիղճը և նրա հետ կապված հույզերը ձևավորում են նրա աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքը, որը գնահատում է մարդու յուրաքանչյուր քայլը, բարոյական սկզբունքներին նրանց համապատասխանությունը: Ավելի շուտ մեղքի, քան վախի ապրումն է ազդում խղճի վրա: Վերջինիս օգտին կա մի փաստարկ, որը կայանում է հետևյալում. մեղքի ապրումը մարդու [[ուշադրություն|ուշադրությունը]] կենտրոնացնում է մեղքի աղբյուրի վրա, այն մարդուն բաց չի թողնի մինչև զղջումը կամ էլ արարքի արդարացումը, իսկ [[Վախ|վախի]] ապրումը, ընդհակառակը, ստիպում է փախչել վախի աղբյուրից և պահում է նրանից անվտանգ հեռավորության վրա: Վախի կողմից թելադրված կոնֆորմիզմը և մեղքի զգացմամբ պայմանավորված պատասխանատվությունը միմյանցից բաժանող սահմանների հավասարակշռության պահպանման ունակությունը կարելի է դիտարկել որպես հասուն խղճի և բարոյական վարքի ապացույց: Պատասխանատվության զգացումը հանդիսանում է խղճի կառուցվածքի կորիզը, այն ուղղված է մեղքի գիտակցմանը և միևնույն ժամանակ այն նպաստում է վարքի այնպիսի ոճի ընտրությանը, որը կնվազեցնի մեղքի ինտենսիվ ապրման հավանականությունը:
== Մեղքի բնութագրիչներ ==