«Գաղտնի քվեարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գաղտնի քվեարկություն''', քվեար­կության ձև, որի դեպքում բացառվում է քվեարկողի կամաարտահայտությա...»:
(Տարբերություն չկա)

06:38, 19 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Գաղտնի քվեարկություն, քվեար­կության ձև, որի դեպքում բացառվում է քվեարկողի կամաարտահայտության նկատմամբ հսկողությունը: Քվեարկութ­յան գաղտնիությանը ապահովվում է քվեա թերթիկների, գնդիկների կամ քվեարկության հատուկ մեքենաների մի­ջոցով: Առավել տարածված է քվեաթեր­թիկներով կատարվող քվեարկությունը, երբ դրանց վրա գրվում են քվեարկութ­յան դրված որոշումների տարբերակնե­րը և քվեարկողը քվեաթերթիկում նշում­ներ է կատարումհատուկ սենյակում կամ խցիկում և այն գցում քվեատուփի մեջ:

Գաղտնի քվեարկության ընտրական իրավունքի իրակա­նացման կարևորագույն մասն է և սո­վորաբար ամրազրվում է սահմանադրությամբ (ՀՀ Սահմանադրություն): Գաղտնի քվեարկության իրականացման կարգը սահման­վում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։