«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
[[9-րդ դար]]ի երկրորդ կեսին և [[10-րդ դար]]ի առաջին կեսին [[Արաբական խալիֆայություն]]ում աճեցին կենտրոնախույզ միտումները և սկսվեց նրա աստիճանական քայքայումը: [[Տնտեսություն|Տնտեսության]] զարգացման տարբեր մակարդակով և տարբեր [[լեզու]]ներով ու [[Մշակույթ|մշակութային]] ավանդույթներով միացած տարածքներով կազմված բազմազգ կայսրության գոյությունը միշտ էլ ամուր չի եղել և ունեցել է կարճ կյանք: [[Իսլամ]]ական պետությունը ևս բացառություն չեղավ: Այն առաջին հերթին պահվում էր հզոր զինվորական իշխանության հաշվին: Այն կորցնելուց հետո սկսվեց խալիֆայության դանդաղ տրոհումը:
 
Արաբ-մուսուլմանների հաղթանակներից հետո ամենուրեք հսկայական չափերի հասած մուսուլմանական համայնքի հոգևոր և քաղաքական կամքի բարձրագույն արտահայտողը համարվեց խալիֆայության իշխանությունը , որը [[9-րդ դարիդար]]ի 2-րդերկրորդ կեսից սկսեց թուլանալ: Միջդինաստիական ընդհարումների արդյունքում , որի հինք դրեցին [[ալ -Ամին]]ն և [[ալ Մա՛մուն-Մամուն]]ը և քաղաքական վարչությունների միջև չդադարող պայքարը, սկսվեց խալիֆայության քայքայումը տեղական դինաստիաների կողմից կառավարվող մի շարք [[նահանգ]]ների: Ստեղծված պայմաններից ելնելով [[խալիֆ]]ը ստիպված էր իշխանությունը կիսել տեղական էլիտայի հետ: Ձևականորեն ենթարկվելով կենտրոնական իշխանությանը ՝իշխանությանը՝ մարզային առաջնորդները փաստորեն հրաժարվեցին ընդունել խալիֆի թե՛ հոգևոր , թե՛ աշխարհիկ իշխանությունը և հարկեր վճարել ընդհանուր պետական գանձարան: Խալիֆայության մայրաքաղաքում խռովություններն ու պալատական հեղաշրջումները բերեցին Բաղդադում կառավարող դինաստիայի հեղինակության անկմանը և ինչպես արևելյան , այնպես էլ արևմտյան նահանգներում նրա ազդեցության թուլացմանը: Հասարակության տարբեր խավերից հայտնվեցին մարդիկ , ովքեր իրենց շուրջը համախմբելով աղքատներին ՝աղքատներին՝ տեղական կառավարումը վերցնում էին իրենց ձեռքը ՝ձեռքը՝ խոստանալով վերջ տալ տեղական անարխիային , պետական իշխանության ինքնակամությանը և պա՛տպանել բնակիչներին ավազակներից ու շորթիչներից: Հաճախ աղքատության այդպիսի շարժումները ընդունում էին հոգևոր պատերազմենրի տեսք , եթե պետությունը չէր կարողանում պայքարել դրանց դեմ:
 
== Թուլունիների հիմնումը. Ահմադ իբն Թուլուն ==