«Գրիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|H1 N1 գրիպի վիրուս '''Գրիպ''' ({{lang-fr|gripper}} — ընդգրկել, փաթաթվ...»:
 
No edit summary
Տող 4.
== Զարգացումը ==
Գրիպի գաղտնի շրջանը 1-2 օր է։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է դողով, ջերմության բարձրացմամբ՝ 37,538°С, իսկ որոշ դեպք–րում՝ 39-40°С։ Տենդագին վիճակը տևում է 3-5 օր։
[[Պատկեր:Grippe v2.JPG|250px|մինի]]
== Նախանշաններ ==
Հիվանդի մոտ լինում են ընդհանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախություն, ցավ ակնակապիճներում և գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, մկաններում և ոսկրերում, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երնույթներ, չոր հազ, փռշտոց։ Սկզբնական շրջանում քթաըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճաթարախային արտադրություն։ Տիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշկը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանավորումով։ Նկատվում է արյան ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5-8-րդ օրերին։ Գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամենածանրը թոքերի բորբոքումն է․ այն խիստ վտանգավոր է երեխաների և ծերերի համար։ Ավելի հաճախակի բարդություններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումները։ Գրիպը կարող է սրել սիրտաանոթային համակարգի հիվանդությունները։ Գրիպը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մեևիևգոէնցեֆւսլիտով։ Բուժումը՝ գամմա-գլոբուլին, անտիբիո–տիկներ և այլ դեղամիջոցներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրիպ» էջից