«Երաշտահավեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (9), ։ → ։ (7), ՝ → ՝ (3), → (16), ), → ), (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 28.
 
Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես [[կենսաբանական պայքար]]ի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու [[միջատներ]]ի ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։
 
Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը: Հայտնի է 65, [[ՀՀ]]-ում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր: Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են: Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է` կոնաձև, ոտքերն ամուր են` հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն: Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ: Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում: Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են: Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում: Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն: Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը: Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում: Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և [[ձմերուկ]]ի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի [[ճարպ]]ով (աղի ճարպից կարող են սատկել): Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով: Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում: Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ: «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից: Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է [[Ստեփանավան]]ի «Սոճուտ» դենդրոպարկում: Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է: [[ՀՀ]]-ում առաջին անգամ հայտնաբերվել է [[1960]]-ական թվականներին: Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության: Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը:
 
{{ՀԲ}}