«Վերջին օծում կամ կարգ հիվանդաց»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: ,Գ → , գ oգտվելով ԱՎԲ)
No edit summary
'''Վերջին օծում կամ կարգ հիվանդաց''', այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներըխորհուրդներ|յոթ խորհուրդներից]]: Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է` խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ։ Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին` ապաքինության և կազդուրման համար։ Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»:
Կատարում է եկեղեցու պաշտոնյան` «ի վերա ծանր հիվանդաց` ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»: [[Հիսուս Քրիստոս]]ը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն` ձեռքի հպումով, երբեմն էլ` միայն խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին` աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18, գործք 28.8)։ Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ։ Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5.15)։ Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթ. 9.27–30)։ Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում։ Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով)։ Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել։ Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել [[Դրոշմ]]ի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը` Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության։
Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը։ Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում։ Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել։ Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինա-հայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը` հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, [[7-րդ դար|VIII]]–[[9-րդ դար|IX դդ]].: [[12-րդ դար|XII դ.]] հայ մատենագիր, մեկնիչ [[Սարգիս Շնորհալի]]ն գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ` Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ։ Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը։ Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» ([[հաղորդություն]] տալու) կանոնը` կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար։
877

edits