«Տրինիդադ և Տոբագո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Տրինիդադի և Տոբագոյի ՀանրապետությունըՀանրապետություն''' ([[անգլերեն]]՝ Republic of Trinidad and Tobago) կղզի պետություն է [[Վեստ Ինդիա]]յում, [[Կարիբյան ծով]]ի հարավային մասումՏրինիդադ, Տոբագո և նրանց հարող 5 փոքր [[Վենեսուելակղզի]]յիների ափիվրա: մոտ։Բրիտանական համագործակցության անդամ է:
 
== Ռելիեֆը և կլիման ==
[[Կղզի]]ներն ունեն մայրցամաքային ծագում: Տրինիդադ կղզու [[հյուսիս]]ում [[Վենեսուելա]]կան Առափնյա [[Կորդիլիերա]]յի շարունակությունը կազմող [[լեռներ]]ն են: Մնացյալ տարածքում հարթավայրեր են, արևելքում կան [[ճահիճ]]ներ, հարավային ափի երկայնքով՝ ցեխային [[հրաբուխ]]ներ: Ափերը թույլ կտրտված են` շրջապատված բուստային խութերով: Կան բնական [[ասֆալտ]]ի, [[նավթ]]ի ու [[գազ]]ի հանքավայրեր: Կղզիների [[կլիմա]]ն [[մերձհասարակածային կլիմայական գոտի|մերձհասարակած]]ային է, շոգ ու խոնավ: Տարածքի 45 %-ը կազմում են մշտադալար [[անտառ]]ները:
 
== Պատմություն ==
Տրինիդադ և Տոբագո կղզիները հայտնաբերել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը [[1498]] թվականին: Իսպանական գաղութացումը հանգեցրել է բնիկների ոչնչացմանը, և գաղութարարներն սկսել են այստեղ ստրուկներ բերել [[Աֆրիկա]]յից: [[1797]] թվականին [[Մեծ Բրիտանիա]]ն զավթել է Տրինիդադը: Տոբագոն, որ մինչև [[XIX դար]]ի սկիզբը կռվախնձոր էր [[Անգլիա]]յի, [[Իսպանիա]]յի, [[Հոլանդիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև, [[1814]] թվականին դարձել է [[Մեծ Բրիտանիա]]յի գաղութ: [[1899]] թվականին վարչականորեն ենթարկվել է Տրինիդադին: Կղզիներն անկախություն են ձեռք բերել [[1962]] թվականին:
 
== Բնակչության կազմը ==
Կղզիների բնակիչները [[սևամորթներ]] են, [[հնդկացիներ]] և [[խառնածիններ]]: Կան նաև [[եվրոպացիներ]], [[չինացիներ]] և այլք:
 
== Տնտեսություն ==
Երկրի տնտեսության հիմքը [[նավթ]]արդյունահանումն ու նավթավերամշակումն են: Կան [[քիմիա]]կան, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսական ապրանքային նշանակության մշակաբույսը [[շաքարեղեգ]]ն է: Մշակում են նաև [[կակաո]], [[սրճենի]], [[բրինձ]], [[ծխախոտ]], [[ցիտրուսներ]], [[բատատ]], [[մանիոկ]]: Բնակչության ավանդական զբաղմունքը [[ձկնորսություն]]ն է:
Երկրի [[քաղաք]]ներում (Պորտ օֆ Սփեյն, Սան Ֆեռնանդո) գերակշռում են ոչ բարձր [[փայտ]]ե տները, որոնց երկրորդ հարկի երկարությամբ փորագրազարդ սրահներ են: Ժամանակակից ոճի կառույցները սակավաթիվ են:
 
 
== Տես նաև ==