«Նավախեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ,( → , ( oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Nautilus tentacles.jpg|250px|մինի|աջից|Նավախեցի]]
'''Նավախեցիներ''', ({{lang-en|Nautilus}}), գլխոտանի փափկամորթների դասի նաուտիլոիդների վերնակարգի [[Անողնաշարավորներ|անողնաշարավոր]] [[կենդանիներ]]ի ժամանակակից միակ [[սեռ]]ը։

Մարմինը պարփակված է արտաքին, մեծ (մոտ [[30]] սմ տրամագծով) խեցու մեջ, որը պարուրաձև ոլորված է մեկ հարթության մեջ և միջնապատերով բաժանված է բազմաթիվ խցիկների։ Կենդանին տեղավորվում է վերջին՝ ամենամեծ խցիկում, իսկ մյուսները հիդրոստատիկ ապարատի դեր են կատարում, ընկղմվելիս լցվում են [[Ջուր|ջրով]], վեր բարձրանալիս՝ մեծ քանակությամբ [[ազոտ]] պարունակող [[գազ]]ով։ Գլխի վրա ունեն բերանը շրջափակող մոտ [[90]] շոշափուկ։ Սողում են հատակին կամ լողում ջրի մակերևույթին։ Սնվում են [[փոքր խաչափառ]]ներով, [[ձկներ]]ով։ Հայտնի է նավախեցիների 11 հազար բրածո [[տեսակ]]։ Ժամանակակից փոքրաթիվ տեսակները տարածված են [[Հնդկական օվկիանոս|Հնդկական]] և [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]] օվկիանոսներում։
{{ՀՍՀ}}