«Գոտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գոտի''', կամար, քամար (պահլավերեն՝ կամար), զգեստի հավելվածք' մեջքին կապելու համար։ Կրում են և տղամ...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Belt of Soldier of Soviet Army-3.jpg|250px|մինի]]
[[Պատկեր:Belt Arnegund MAN87431.jpg|250px|մինի]]
[[Պատկեր:2011-29-42 Cartridge Belt, M1923 (5622052460).jpg|250px|մինի]]
'''Գոտի''', կամար, քամար (պահլավերեն՝ կամար), զգեստի հավելվածք' մեջքին կապելու համար։ Կրում են և տղամարդիկ, և՛ կանայք։ [[Հայաստան|Հայաստանի]] մի շարք վայրերից ([[Լճաշեն]], [[Հաղպատ]], [[Սանահին]] ևն) պեղումների միջոցով գտնվել են [[բրոնզ|բրոնզի]] դարի բրոնզե լայն, մարդկանց և առասպելական [[կենդանիներ]]ի պատկերներով, բուսական ու [[Երկրաչափություն|երկրաչափական]] նախշերով, որսի և այլ տեսարաններով զարդանախշված Գոտիներ, որոնց 3—19 սմ լայնությամբ թիթեղներն ամրացվել են [[կաշի|կաշվե]] ամուր ժապավենի վրա։ Հիշյալ Գոտիների լայնությունից ենթադրվում Է, որ նրանք ունեցել են նաև պաշտպանական նշանակություն։ Հայաստանում Գոտիները պատրաստվել են [[բուրդ|բրդե]] և [[մետաքս]]ե [[հյուսվածք]]ներից, [[կտոր]]ից, կաշվից, կաշեգոտու կամ կտավե ժապավենի վրա արծաթի և այլ [[մետաղ]]ների արծնապատ, [[ոսկեզօծ]], [[անգին քարեր]]ով ընդելուզված վերադիր հավելումներով ևս։ Արծաթե, ոսկեզօծ, ակնե–ղենով զարդարված զուգաթելի եղանակով Բրոնզե գոտու հատված ([[Մեծամոր]], մ․ թ ա․ II հազարամյակի վերջ) պատրասաված Գոտիները տարածված էին հիմնականում [[Վասպուրական|Վասպուրականում]], իսկ արծաթե մեծ [[ճարմանդ]]ով, վերադիր ուռուցիկ [[բուսանախշ]]երով կամ արծնապատ զարդանախշերով կաշվե Գոտիները՝ [[Սյունիք|Սյունիքում]] և [[Արցա|Արցախում]]։ Շատ վայրերում գործածել են ձուլածո [[տախտակ|տախտակներով]] արծնապատ, սևադապատ կամ փորագիր նախշերով Գոտիներ։ Մետաքսաթելից կանացի Գոտիներ (3—4 սմ լայնությամբ, 3— 3,20 մ երկարությամբ) պատրաստվել են [[Բարձր Հայք]]ում։ Հյուսված են դեղին և կարմիր, եզրերը՝ նաև սպիտակ և կանաչ մետաքսաթելերով, նախշազարդված «կենաց ծառի» զանազան տարբերակներով (երբեմն 5 տարբերակ մեկ Գոտիի վրա), կենցաղային առարկաների (մկրատ, սափոր, մաքոք ևն), [[եկեղեցի|եկեղեցու]], խորանի, գմբեթի ևնի պատկերներով։ Բրդյա կտորից կարված լայն Գոտիի մեջ պահել են [[զենք]], [[դրամ]], [[ծխախոտ|ծխախոտի]] քսակ, թանաքաման- կաղամար ևն։ Գոտին օգտագործվել է նաև որպես զարդ, համարվել քաջության, իշխանության, հասունության խորհրդանիշ։ Նրա [[նյութ|նյութը]], արժեքը, չափերը և նախշերը համարվել են նյութական կարողության չափանիշ։ Որպես Գոտիներ ծառայում էիև նաև մևտաքսի կտորից կամ բրդի թելից հյուսած լայն ու շուրջ 3—4 մ երկարությամբ, միագույն կամ նախշազարդ շալերը, որոնք ըստ լայնքի մի քանի տակ ծալում և փաթաթում էիև գոտկատեղում։ Թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղակերտ, ադամանդակուռ Գոտիներ։ ժողովրդի մեջ ունևորները Գոտին կապել են հատկապես հանդիսավոր օրերին։ Գոտիին վերագրվել են մոգական հատկություններ, այն օգտագործվել է իբրև չարախափան հուռութ, բարենպաստ թալիսման։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոտի» էջից