«Ապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.145.244 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 17.
Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում։ Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ։ [[17-րդ դար]]ում [[Անգլիա]]յում և [[Չեխիա]]յում երևան եկավ բյուրեղապակին։
 
Հին Հայաստանում[[Հայաստան]]ում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները։ Լճաշենի[[Լճաշեն]]ի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ[[ուլունք]]ներ, [[Կարմիր բլուր]]ում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ[[ճարմանդ]]ներ, կնիքներ[[կնիք]]ներ և բազմաթիվ այլ առարկաներ։ Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում[[Դվին]]ում և Անիում։[[Անի]]ում։
 
== Ընդհանուր տեղեկություններ ապակու մասին ==
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ: Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները ([[օբսիդիան]]) և այլն, [[հրաբուխ]]ների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ: Արհեստական ապակին [[ամորֆ]], փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է: Այն ստանում են հատուկ վառարաններում՝ [[սոդա]]յի (Na<sub>2</sub>CO<sub>3</sub>), [[Կավիճ|կավճի]] (CaCO<sub>3</sub>), [[սիլիկահող]]ի (SiO<sub>2</sub>) խառնուրդը միահալելով: Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ` պինդ ապակու: Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային: Սոդան պոտաշով (K<sub>2</sub>CO<sub>3</sub>) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի: Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի: Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, [[կոբալտ]]ի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն: Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է [[քվարցային ապակի]]:
 
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի: Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է: Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով: Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, [[ապակեթելեր]]ի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ [[թիթեղապակի]]ների համար: Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար: Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապակի» էջից