«Եզդիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 13.
Ըստ եզդիականության Աստված երկիրը ստեղծել է Մալաք-Թավուսի օգնությամբ և նրա հետ։ Սակայն Մալաք-Թավուսի հետ էլ ամեն ինչ պարզ չէ։ Որոշ [[լեգենդ]]ներում նա հանդես է գալիս որպես Աստծո օգնական, նրա փոխանորդ, նախկին մերձավոր կամ էլ [[դրախտ]]ից քշված հրեշտակի կերպարով։ Սակայն այս վերջին վարկածը, ամենայն հավանականությամբ, տարածվել է մահմեդականնների կողմից։
Սիրամարգը զրադշտականության մեջ նույնպես համարվել է [[Ահրիման]]ի ստեղծածը։
Ըստ հյուսիսային [[Իրաք]]ում տարածված սուֆիական մի ավանդության`ավանդության՝ սիրամարգը եղել է չափազանց գեղեցիկ մի թռչուն, սակայն իր գոռոզության համար սատցել է անճոռնի ոտքեր և հեռացվել դրախտից։
 
Եզդիներ գլխավոր աստվածությանը սիրամարգի կերպով պատկերելը, հավանաբար, հարկավոր է բացատրել սուֆիական ազդեցությամբ։ Սուֆիական գաղափարախոսության մեջ այս թռչունը իմաստության և վեհության խորհրդանիշ է։ Պաշտելի Մալաք-Թավուսը մահմեդականների ճնշման տակ դարձել է վտարված հրեշտակի խորհրդանիշ։
Տող 19.
Պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, սիրամարգի պաշտամունքը ստեղծվել է հնդկական թերակղզում և նախապատմական վաղ ժամանակներում տարածված է եղել նաև Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների հավատալիքներում։
Մալաք-Թավուսը եզդիների ծիսական առարկաների համակարգում պատկերվում է աքաղաղի կերպարանքռվ`կերպարանքռվ՝ ամրացված աշտանակին։ Այսպիսի արձանիկներ պահվում են [[Լալեշ]]ում և ամեն տարի [[ղավալ]]ների (եզդի հոգևորականության ստորին դաս) կողմից ման են ածվում եզդիաբնակ շրջաններում։ Դրանց միջոցով հավատացյալ համայնքից հանգանակություն է գանձվում`գանձվում՝ հօգուտ հոգևոր կենտրոնի։ Այդ արձանիկները անվանվում են սանջակներ և խիստ գաղտնի են պահվում այլադավաններից։
 
== Շեյխ Ադի (Շեյխ Ադի բին Մուսաֆեր) ==
Տող 27.
== Եզիդ (Սըլթան Էզիդ) ==
Եզդիական պանթեոնի երրորդ հիմնակն դեմքն է։ Գիտական որորշ շրջանակներում տարածված է այն կարծիքը, որ նա մարմնավորում է հին իրանական յազատ-ներին (հին իրանական աստվածություն զոհաբերության արժանի)։ Ոմանք այս աստվածությանը կապում են Օմայան խալիֆ Եզիդ բին Մուավիայի հետ։ Ուսումնասիրողների մի այլ խումբ այս անունը կապում է իրանական Եզդ քաղաքի հետ։
Եզիդ բին Մուավիան եղել է խալիֆ ընդամենը 3.5 տարի (680-683)։ Նա չի կատարել որևէ կարևոր կրոնական աշխատանք։ Նրա օրոք սպանվել է խալիֆի թեկնածու Ալի իբն Աբու Թալիբի որդին Հուսեյնը`Հուսեյնը՝ Քերբալայի ճակատամարտում։ Դրանից հետո Եզիդ անունով սկսել են շիաները անվանել դավաճաններին, անհավատներիրն և սատանայի հետևորդներին կամ սատանայապաշտներին։ Հետաքրքրական է այն փաստը, որ եզիդ բառի այդ նշանակությունները կան նաև հայ գրականության մեջ։ Մասնավորպես Սայաթ-Նովայի մոտ։
Եզդիների թշնամական և մահմեդական հարևաններով շրջապատված լինելը կարող էր նրանց արժանացնել եզիդ կամ եզդիներ կոչմանը։