«Օգնություն:Դասընթաց/Խմբագրել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
 
== Տեղադրությունը ==
 
Ֆիզիկական քարտեզներում Հարավարևմտյան Ասիայի երեք գլխավոր բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանունը:
Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական կամ Անատոլիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ՝ Իրանական բարձրավանդակն է:Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի բնութագիրը դրանով չի սպառվում. հյուսիսում՝ Կովկասյան Մեծ լեռնաշղթան, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան
դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները: Աշխարհագրական դիրքի մյուս տարատեսակը, որը հայտնի է համաաշխարհագրական կամ մաթեմատիկաաշխարհագրական դիրք անունով, որոշվում է երկրագնդի բևեռների և հասարակածի նկատմամբ:Քարտեզի վրա այդ դիրքը որոշվում է աշխարհագրական ցանցի՝ զուգահեռականների և միջօրեականների, և տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կետի աշխարհագրական կոորդինատներով. կետի աշխարհագրական երկարությամբ և լայնությամբ: Հայաստանի Հանրապետություն պաշտոնական անվանումը վերաբերվում է պատմական Հայաստանի այն հատվածին,որտեղ վերականգնվել է հայկական ազգային պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն(գոյություն ունի դե յուրե):Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես հայկական երկու քաղաքական-տարածքային կազնավորումների՝ՀՀ և փաստորեն(դե ֆակտո) գոյություն ունեցող ԼՂՀ միասնական անվանում (ոչ պաշտոնական):Երրորդ դեպքում Հայաստան ասելով հասկանում ենք Պատմական Հայաստանը: Յուրաքանչյուր պետության համար առանձնահատուկ կարևորություն ունեն նրա դիրքի տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական տարատեսակները:Ի տարբերություն առաջին երկու տարատեսակների,սրանք ձևավորվում են մարդու,հասարական երևույթների ազդեցությամբ ևենթակա են արագ փոփոխությունների,որոնք կարող են տեղի ունենալ ինչպես տվյալ պետությունից անկախ պատճառներով(արտաքին),այնպես էլ ուղղակիորեն պայմանավորված լինել նրա ներքին զարգացումներով(ներքին): Հայկական լեռնաշխարհն ընկած է Եվրասիա մայրցամաքի հարավային մասում, Պիրենյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզին ձգվող՝ երկեագնդի ամենախոշոր Ալպ-Հիմալայան լեռնային գոտում:Գտնվելով գոտու կենտրոնական մասում՝ նա գրավում է մոտ 400.000քառ.կմ մակերես: Երկրաբան-գիտնականները պարզել են, որ միլիոնավոր տարիներ առաջ այդ գոտու տեղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը,որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը: Մեր լեռնաշխարհը ձևավորվել է այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում:Այդպիսի լեռնակազմական երևույթները դեռևս շարունակվում են:Դրա վկայությունն են Նեմրութ(Սարակն)ու Թոնդրակ գործող հրաբուխները և կրկնվող երկրաշարժերը:Այդ ամենի արդյունքում ձևավորված լեռնաշխարհը բաղկացած է Միջնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ կոչվող հատվածից և դրա համար <<պարապի>> դեր կատարող եզրային լեռնաշղթաներից:Եզրային լեռնաշղթաների համակարգի մեջ են մտնում լեռնաշխարհը հյուսիսից,արևելքից,հարավ-արևելքից՝ պարապի պես շրջապատող ծալքաբեկորավոր լեռները:Հյուսիսում՝Սև ծովի ափին զուգահեռ, ավելի քան 500կմ երկարությամբ ձգվում են Արևելապոնտական լեռները: Լեռնաշխարհը արևելքից եզերող ծալքաբեկորավոր լեռները կազմում են Փոքր Կովկասի լեռնային համակարգը:Լեռնաշխարհը հարավ-արևելքից պարապող լեռներից նշանավոր են Արաքսի աջ ափին գտնվող Հայկական,Զագրոսի լեռնաշղթայի հյուսիսային հատվածի ծալքաբեկորավոր լեռներն ու Սալավան հրաբխային վիթխարի զանգվածը: