«Չափագիտական ծառայություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
'''Չափագիտական ծառայություն''', [[չափեր|չափերի]] և [[կշիռներ|կշիռների]] ծառայություն, պետական և չափագիտական մարմինների ցանց, որոնց խնդիրն է՝ ապահովել երկրում չափումների միասնականություն և չափման միջոցների միատեսակություն։ Չափագիտական ծառայությունը իրականացնում է [[ֆիզիկական մեծություններ|ֆիզիկական մեծությունների]] միավորների ստանդարտացումը, դրանց վերարտադրումը [[պետական էտալոններ|պետական էտալոնների]] միջոցով, միավորների չափերի փոխանցումը էտալոններից՝ երկրում կիրառվող բոլոր չափման միջոցներին, վերջիններիս նոր նմուշների պետական փորձարկումները, արդեն շահագործման մեջ գտնվող չափման միջոցների վերահսկողությունը՝ պարբերական ստուգումների միջոցով, ստանդարտ տեղեկատու տվյալների պետ․ համակարգի կազմակերպումը (ֆիզիկական հաստատունների և նյութերի հատկությունների մասին պաշտոնական տվյալների հավաքում և հրապարակում), ստանդարտների, [[նորմատիվատեխնիկական փաստաթղթեր|նորմատիվատեխնիկական]] և նախագծային փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացումը, թողարկվող արտադրանքի որակի և ստանդարտների պահպանման վերահսկողությունը և չափագիտական այլ միջոցառումներ։ Չափագիտական ծառայության խնդիրների մեջ է մտնում նաև Միջազգային չափագիտական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելը։
== Չափագիտական ծառայությունը ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]]-ում Չափագիտական ծառայությունը գլխավորում էր [[ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտե|ԽՍՀՄ ստանդարտների պետական կոմիտեն]] (ԽՍՀՄ Պետստանդարտ)։Չափագիտական ծառայության գիտական կողմն ապահովում են [[չափագիտության ինստիտուտներ|չափագիտության ինստիտուտները]], որոնք պահում են էտալոնները և կատարում չափագիտության պրոբլեմներին վերաբերող գիտական հետազոտություններ։ ԽՍՀՄ-ում կային այդպիսի 11 ինստիտուտներ և մասնաճյուղեր, որոնցից հնագույնը [[Դմիտրի իվանի Մենդելեևի անվան չափագիտության ԳՀԻ|Դմիտրի իվանի Մենդելեևի անվան չափագիտության համամիութենական ԳՀԻ-ն]] է։ Չափագիտական ծառայությանյան գործնական խնդիրների լուծումը դրված է ստանդարտների և չափողական տեխնիկայի պետական վերահսկողության հանրապետական և մարզային լաբորատորիաների վրա։ ԽՍՍՀ-ում Չափագիտական ծառայությունը կազմակերպվել է [[Հայաստանի ժողկոմխորհ|Հայաստանի ժողկոմխորհի]] [[1921]
== Տես նաև ==
[[Չափագիտություն]]
|