«Ավելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (36), ։ → ։ (14), ՝ → ՝ (6), → (55), ), → ), , )։ → )։ , ( → ( (3), : → ։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 27.
==Կիրառական նշանակությունը==
Պարունակում է աղաղանյութեր, [[վիտամին]]ներ, թթուներ, [[սապոնիններ]], [[ներկանյութ]] և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ [[դիզենտերիա]]յի, [[լյարդի հիվանդություններ]]ի, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։
 
{{ՀԲ}}
Ըստ համի` ավելուկը լինում է դառը եւ քաղցր:
 
Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաեւ սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը` արաբերեն հումազ բառով, կոչվում է նաեւ ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է: Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) եւ գործածվել են իբրեւ փայտանյութ տանիքները ծածկելու համար: Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաեւ թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա): Խաշած թրթնջուկի տերեւները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեւներով մաքրում են պղնձե ամանները, հյութով` թանաքի բծերը:
 
Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերեւներն ու սերմերը: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում: Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ: Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ: Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին: Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ: Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»: Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը:
 
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերեւները: Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները: Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավելուկ» էջից