«Անահիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
երրորդության մասին նախադասություն
No edit summary
Տող 37.
| Վիքիպահեստ =
}}
'''Անահիտը''' պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր [[հայկական դիցաբանություն]]ում, [[Արամազդ]]ի դուստրն է (որոշ տվյալների համաձայն եղել է Արամազդի կինը, ոչ թե դուստրը<ref name="a">«Հայ հին վիպաշխարհը», Սարգիս Հարությունյան, ք. Երևան, 2004թ., 47-րդ էջ</ref>)։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական [[Արտեմիս]]ին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։
 
Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։ [[Նավասարդ]]ի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում անահատական մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին օրեր տևող աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Հետագայում, քրիստոնեության հաստատումից հետո, Անահիտի պաշտամունքը վերածվում է [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական [[հեթանոսական տոմար]]ի ամիսների 19-րդ օրը։ Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը։
Տող 43.
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահտական։ Մ.թ.ա. 34 թ-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։ Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվել է Անահիտի գլխավոր տոնը՝ նվիրված բերքի հասունացմանը։ Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվել է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։
 
Անահիտը Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն: <ref name="a">«Հայ հին վիպաշխարհը», Սարգիս Հարությունյան, ք. Երևան, 2004թ., 47-րդ էջ</ref>
 
Անահիտ անունը տարածված է հայերի մեջ. այդ անունով է կոչվում հայկական տոմարի 19-րդ օրը։ Անահիտը համապատասխանում է հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անահիտ» էջից