«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ալ Բուհթուրի''' (820897),արաբ նշանավոր պոետ և բանասեր: Ալ Բուհթուրին եղել է Աբու Թամմամի...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ալ Բուհթուրի''' ([[820]]–[[897]]),արաբ նշանավոր [[պոետ]] և [[բանասեր]]: Ալ Բուհթուրին եղել է [[Աբու Թամմամ]]ի աշակերտը և ժամանակակիցը: Արյունակցական կապեր է ունեցել [[թայ]] ցեղի հետ: Ալ Բուհթուրիի մասին գլխավոր աղբյուրը բանասեր և [[պատմաբան]] [[Աբու Բաքր աս-Սուլի]]ի «Տեղեկություններ Ալ Բուհթուրիի մասին» աշխատությունն է: Ինչպես նաև կարևոր աղբյուր է [[Աբու ալ-Ֆարաջ ալ Իսֆահանի]]ի «''Երգերի գիրքը''»: Ալ Բուհթուրին ծնվել և երիտասարդությունն անցկացրել է [[Սիրիա]]յում՝ բյուզանդական սահմանին մոտ գտնվող ''Մանբիջ'' քաղաք-ամրոցում: 20 տարեկանում առաջին անգամ մեկնեց [[Բաղդադ]] և կարճ ժամանակում կարողացավ նշանավոր պոետի համբավ ձեռք բերել: Պալատում նրա դիրքերն ամրապնդվեցին հատկապես [[խալիֆ]] [[ալ Մութավաքքիլ]]ի օրոք, ում էլ հենց Ալ Բուհթուրին ուղղում էր իր ձոները: Իր ձոներում գովերգում էր դաժան ու անարդար խալիֆին՝ զոհելով իր շիական գաղափարները՝ հանուն պալատական պարձր դիրքի: Նույնիսկ այն ժամանակ, երբ խալիֆը հալածում էր շիաներին: Ալ Բուհթուրիի պոեզիայում իրենց արտացոլումն են գտել նաև մի շարք պատմական դեպքեր. հատկապես հակաաբբասյան ելույթները [[Դամասկոս]]ում, [[Հայաստան]]ում և այլուր: Սակայն այս ամենը չխանգարեց Ալ Բուհթուրիին մասնակցել ալ Մութավաքքիլ խալիֆի դեմ կազմակերպած մահափորձին և խալիֆի մահից հետո փախչել Մանբիջ: Հետո նա կրկին վերադառնում է Բաղդադ և դառնում հաջորդ խալիֆների՝ [[ալ Մունթազիր]]ի ([[861]]-[[862]]), [[ալ Մու'տազզի]]([[866]]-[[869]]), [[ալ Մուհթադիի]] ([[869]]-[[870]]), [[ալ Մութամիդի]] ([[870]]-[[892]]) և [[ալ Մութադիդի]] ([[892]]-[[902]]) ձոներգուն: Նա ակտիվորեն մասնակցում էր պալատում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ էր պալատական կյանքին:Նա տիպիկ [[9-րդ դար]]ի պալատական ձոներգու էր, ում հետաքրքրում էր միայն իր շահը: Իր ձոները և առանձին բանասերների թողած տեղեկությունները պոետի մասին մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել նրա մասին. այն է՝ նա եղել է փառամոլ (ինչի մասին վկայում են իր ինքնագովեստները ([[ֆախր]])), շահամոլ, կարող ենք ասել անգամ անշնորհակալ. նա շատ էր նախանձում իր ուսուցիչ Աբու Թամմամին: Երբ մահացավ Աբու Թամմամը , ալ Բուհթուրին իր ուսուցչին նվիրված [[ռիսա]] (էլեգիա) չգրեց: Եվ պատահական չէ, որ նա ուներ շատ թշնամիներ պալատականների և մրցակիցներ՝ պոետների շրջանում:
 
Ալ Բուհթոորին, Աբու Թամմամի հետ միասին, «[[Վերադարձ դեպի հնություն]]» շարժման ներկայացուցիչ էր:
 
[[9-րդ դար]]ից սկսվում է [[կլասիցիզմ]]ի և [[նեոկլասիցիզմ]]ի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «''Հակազդեցության շարժում''», իսկ հաճախ՝ պարզապես ''Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան''։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ [[9-րդ դար]]ից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ [[նորացման շարժում|նորացման շարժման]] ներկայացուցիչները ([[Աբու Նուվաս]][[, Բաշշար իբն Բուրդ]], [[Աբու-լ-Աթահիա]])։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը [[Արաբական խալիֆայություն|խալիֆայություն]]ում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել [[Աբբասյաններ]]ը, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։
 
Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական [[կասիդա]]յի սահմաններում,պահպանել կառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել [[բեդվին]]ի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։