«Վարազդատ Հարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
}}
'''Վարազդատ Հարոյան''' (ծ. 24 օգոստոս 1992թ.), հայ ֆուտբոլիստ է։ Ներկայում խաղում է [[Փյունիկ ՖԱ]]-ում։ [[2011]] թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։
 
== Ակումբային կարիերա ==
 
Հարոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է [[Փյունիկ|Փյունիկի]] ֆուտբոլային ակադեմիայում: 17 տարեկան հասակում՝ նա խաղաց հայկական Պատանի ակումբում:
[[2009]] թվականին, նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում [[Գանձասար|Գանձասարի]] դեմ: Խաղը կայանում էր Երևանում: Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով [[Արթուր Եդիգարյան|Արթուր Եդիգարյանին]]: Այդ մրցաշրջանում Փյունիկը դարձավ Հայաստանի չեմպիոն:
[[2010]] թվականին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող: Այդ մրցաշրջանում Փյունիկը հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը:
[[2012]] թվականի մարտ ամսին գերմանական [[Քյոլն |Քյոլնին]] գրավեց Հարոյանի խաղը և պաշտոնապես Քյոլնը Հարոյանին հրավիրեց թիմ: Հարոյանը մարզվում էր Քյոլնի հետ<ref>http://armfootball.com/arm/news/15361/varazdat-haroyany-kmarzvi-qyolni-kazmum.html: Հարոյանը կմարզվի Քյոլնի հետ</ref>:
 
== Միջազգային կարիերա ==
 
[[2011]] թվականի, [[օգոստոսի 10]]-ին Հարոյանը իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում՝ ընդդեմ Լիտվայի: Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ [[2013]] թվականին, որտեղ [[Հայաստանի ֆուտբոլի հավաքական|Հայաստանի հավաքականը]] ջախջախեց Դանիային 4-0 հաշվով:
 
== Տիտղոսներ ==
 
=== Ակումբային ===
 
{{դրոշ|Հայաստան}} [[Փյունիկ]]
 
* Հայաստանի առաջնություն(2) 2009, 2010
* Հայաստանի գավաթ(1) 2010
* Հայաստանի սուպերգավաթ(1) 2010
 
==Ծանոթագրություններ==