«Միջնաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2),   → oգտվելով ԱՎԲ
չ The file Image:Ac.oldathens.gif has been replaced by Image:Ac.oldathens.png by administrator commons:User:GifTagger: ''Replacing GIF by exact PNG duplicate.''. ''Translate me!''
Տող 1.
[[Պատկեր:Citadel of Aleppo.jpg|մինի|Հալեպի միջնաբերդը]]
[[Պատկեր:Ac.oldathens.gifpng|մինի|աջից|Աթենքի միջնաբերդը(ձեռքի աշխատանք)]]
'''Միջնաբերդ''', պատմական բնակավայրի ([[ամրոց]], քաղաք) առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասը։ Միջնաբերդը բնակավայրի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ գտնվում էին թագավորի կամ տեղական վարչապետի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտեսական շինություններ, զորանոցներ։ Ամրոցի կամ քաղաքի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր միջնաբերդում, որտեղ նախապես ամբարված էր լինում սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։ Միջնաբերդը երբեմն ունենում էր նաև ստորգետնյա գաղտնուղի՝ արտաքին աշխարհի հետ կապի, թշնամուն թիկունքից հարվածևու և, անհրաժեշտության դեպքում, փախուստի համար։ Ասուրական Դուր Շարուկին քաղաքի միջնաբերդը (10 հա տարածքով) կառուցված էր 14 մ բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ [[Հին Հունաստան]]ում միջնաբերդ կոչվել է ակրոպոլիս, [[Հին Հռոմ]]ում՝ կապիաուիում։ Նշանավոր են եղել Աթենքի [[Ակրոպոլիս]]ը և Հռոմի [[Կապիտոլիում (բլուր)|Կապիտոլիում]]ը։ Միջնաբերդեր ունեցել են նաև արևմտաեվրոպական, ռուս, և միջինասիական միջնադարյան քաղաքները, որտեղ դրանք համապատասխանաբար կոչվել են սիթի, կրեմչ, արկ։