«Ազենկուրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
== Բանակների կազմը ==
=== Ֆրանսիա ===
Կռվի դաշտում Ֆրանսիացիները մի քանի անգամ գերազանցում էին իրենց թշնամիներին, սակայն անհնար է ճշգրիտ որոշել ճակատամարտի մասնակից ֆրանսիական զորքերի թիվը: Ժամանակակիցների գնահատականները տարբեր են՝ ժամանակագիրները տարբեր թվեր են նշում 10000-ից 150000 զինվոր կամ ավելի շատ: Վերջին թվերը չափազանցված են դա պայմանավորված է նրանով, որ պատմաբանները ցանկանում էին տպավորություն թողնել հետևորդների վրա և որպեսզի ընդգծեն իրադարձության կարևորությունը, քան վերականգնել պատմական իրականությունը, բացի այդ կարող է ֆրանսիական զորքերը գերազանցենանգլիացիներին գերազանցում էին ամենքիչը հինգ անգամ:
Ֆրանսիական զորքերի 60 տոկոսը կազմում է ծանրազեն [[հեծելազոր]]ը, բաղկացած ասպետներից, ինչպես նաև բաղկացած էսկուայրներից և, [[սերժանտ]]ներից և հասարակ ծագում ունեցող զինվորներից կամ աշխարհազորայիններից, ովքեր ոչմիոչ մի լուրջ դեր չունեին ֆրանսիական բանակում: Անհրաժեշտության դեպքում ասպետները կռվում էին նաև՝ որպես հետևակ, սակայն կարգապահության և ազնվական գրաված դիրքը թույլ չեր տալիս հրամանատարներին ճկուն ռազմական գործողություններ իրականացնել: Մնացած զորքը կազմում էին ֆրանսիական այլ քաղաքների [[պահակազոր]]երի հավաքված զինվորներից, կային նաև վարձկաններ Հյուսիսային [[Իտալիա]]յի քաղաքներից, ինչպես նաև ռեկրուտների: Ծանրազեն հեծելազորի կողքին կար նաև թեթևազեն հեծելազորի ստորաբաժանումը:
Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ [[Պիկարդիա]]յից, [[Արտուա]]յից, Նորմանդիայից, և [[Շամպանի]]ից: Այս զինվորները, չնայած իրեմցիրենց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով: Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով: Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել [[ծանրազեն հեծելազոր]]ի դեմ: Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին: Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին [[արբալետ]]ների վրա: Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին: Այս ամենի կողքին նրանք օգագործում էին [[թնդանոթ]]ներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց:
 
=== Անգլիա ===
Ի տարբերություն ֆրանսիական բանակի անգլիական զորքերը կազմված էին մեծ մասամբ պրոֆեսիոնալ զիվորներից: Մասամբ այն պայմանավորված էր նրանով, որ անգլիական տրանսպորտային միջոցները բավական չէին ֆրանսիացիների նման մեծաքանակ զորք տեղափոխելու համար, այդ իսկ պատճառով ընտրվել էին միայն լավագույնները: Ճակատամարտի ժամանակ անգլիական [[հետևակ]]ը հիմնականում զինված էր երկար աղեղներով, որը առաջին անգամ չէր ապացուցում իր օգտակարությունը: Նետաձիգների մեծամասամբ պաշտպանիչ հանդերձներ չէին կրում, ինչը թույլ էր տալիս մանևրել ամբողջ դաշտով մեկ: Մնացած հետևակ զորքը զինված էր [[նիզակ]]ներով, սրերով և այլ պրոֆեսիոնալ զենքերով: Նետաձիգների մի մասը նստած էին ձիերի վրա, որպեսզի կարողանան հեշտությամբ մոբիլիզացնել իրենց գործողությունները ամբողջ կռվի ընթացքում: Ավելի քիչ քանակությամբ հանդես եկեղ ծանրազեն հեծելազորը կազմված էր հիմնականում էսկուայրներից, սերժանտներից: