«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
== Նեոդասականությունը գրականության մեջ ==
[[Պատկեր:Thérésa Cabarrus.JPG|մինի]]
[[ԽՍՀՄ|ՍովետականԽորհրդային]] գիտության մեջ գրականության ասպարեզում «նեոդասականություն» տերմինով նշվում են համեմատաբար նեղ հոսանքներ ([[1890]]-ական թվականների սկզբից մինչև [[1900]]-ական թվականների կես), որոնք գեղագիտորեն համանման են [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծի կերպարվեստում եղած նեոդասականությանը (Ֆրանսիայում՝ այսպես կոչված ռոմանական դպրոցը՝ Շ.Մորիսի և ժ․ Մորեասի գլխավորությամբ, Գերմանիայում՝ Պ․ էռնստի, Վ․ Շոլցի, Ս․ Լյուբինսկու ստեղծագործությունը)։ Սոցիալ-քաղաքական ձգտումներով տարբեր նոր դասական գրողներին միավորում են գեղագիտության ու պոետիկայի ազգակցական սկզբունքները՝ բացասական վերաբերմունքը ինչպես [[նատուրալիզմ]]ի, այնպես էլ ֆրանսսիական [[սիմվոլիզմ]]ի ու գերմանական [[նեոռոմանտիզմ]]ի նկատմամբ, կողմնորոշումը դեպի [[անտիկ]] [[ողբերգություն]]ն ու [[կլասիցիզմ]]ը, եվրոպական դասական մշակույթի «անսասան» ավանդույթների վրա հենվելը՝ ի հակակշիռ դեկադանսի և պրոզաիկ իրականության և, միաժամանակ, քննադատական [[ռեալիզմ]]ի ավանդույթների հետ կապերի խզումը։ [[1930]]-ական թթ․ նեոդասականության յուրօրինակ տարատեսակը եղավ նաև «նոր [[հումանիզմ]]» հոսանքը ԱՄՆ-ի գրականության մեջ։
 
Լայն իմաստով նեոդասականություն են անվանում անտիկ կերպարների ու մոտիվների, սյուժեների ու կոնֆլիկտների օգտագործման վրա հիմնված գաղափարաոճական սկզբունքը, որը կլասիցիզմի դարաշրջանից հետո բազմիցս երևան է եկել [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երում։ Սովորաբար նրան հատուկ է ավանդական պլաստիկ ավարտունությունն ու բանաստեղծական լեզվի պարզությունը։ Տարբեր երկրներում և տարբեր դարաշրջաններում նեոդասականությունը գաղափարագեղարվեստական բազմազան իմաստներ է ձեռք բերել։
 
== Նեոդասականությունը երաժշտության մեջ ==
Նեոդասականությունը [[20-րդ դար]]ում [[Երաժշտություն|երաժշտության]] հոսանքներից է, որի ներկայացուցիչները ձգտել են վերածնել վաղ դասական և մինչդասական երաժշտության ոճական գծերը։ Առավել զարգացման է հասել համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ [[1920]] թվականին Ֆ․ Բուզոնին հրատարակել է Պ․ Բեքերին ուղղված բաց նամակ («Նոր կլասիցիզմ»), որը դարձել է այդ ուղղության մանիֆեստը։ [[1924]] թվականին Ի․ Ֆ․ Ստրավինսկին առաջ է քաշել «Ետ դեպի Բախը» լոզունգը, որի իմաստը բախյան տրամաբանության, երաժշտական ձևի կառուցման ու զարգացման սկզբունքների և երաժշտական լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցների միավորման մեջ էր։ Նեոդասականության գեղագիտական իդեալը «կարգ ու կանոնն է», գեղարվեստական ամբողջության բոլոր տարրերի կայունությունը, հավասարակշռվածու֊թյունը։ Այդ ներդաշնակությունը, սակայն, հասկացվում է ոչ որպես պայքարի արդյունք, ռեալ կենսական հակասությունների հաղթահարում, այլ ի սկզբանե գոյություն ունեցող, հավերժ ու անփոփոխ ինչ-որ բան։ Նեոդասականներին իր վերջին ստեղծագործություններում անմիջականորեն մոտեցել է Մ․ Ռեգերը։ Ավելի մակերեսային՝ արտաքին ոճավորման ձևով նեոկլասիցիստական միտումներ առկա են [[Ռ. Շտրաուս|Ռ․ Շտրաուսի]] մոտ («Վարդերի ասպետը» օպերան, [[1910]] թվական)։ Գերմանական երաժշտության մեջ նեոդասականություն ուղղությունը գլխավորել է Պ․ Տինդեմիթը։ Նրա մոտ նեոկլասիցիստական միտումներն արտահայտվել են [[16-րդ դար|16-րդ դարի]] գծատարած (լինեար) պոլիֆոնիային և [[Բարոկկո|բարոկկոյի դարաշրջանին]] բնորոշ գործիքային երաժշտության ձևերին անդրադառնալու մեջ։ [[1920]]-ական թվականներին այդ հոսանքին որոշակի տուրք է տվել Ի․ Ֆ․ Ստրավինսկին («Էդիպ արքա» օպերա-օրատորիա, [[1927]] թվականին, «Պուլչինելլա» (Պերգոլեզիի թեմաներով), [[1919]] թվականին, «Ապոլլոն Մուսագետ» (նյուլլիի թեմաներով), [[1927]] թվականին, «Փերու համբույրը» (Չայկովսկու թեմաներով), [[1928]] թվականին, [[Բալետ|բալետները]], «Սաղմոսների սիմֆոնիա», [[1930]] թվականին, [[օկտետ]], [[1923]] թվականին և այլն)։Նեոկլասիցիստական միտումները մասամբ արտահայտվել են [[1920]]-ական թվականներին ֆրանսիացի «Վեցյակի» ներկայացուցիչների (Դ․ Միյո, Ա․ Հոնեգեր, Ֆ․ Պուլենկ և ուրիշներ), Մ․ Ռավելի, Օ․ Ռեսպիգիի առանձին երկերում։ Իտալական նեոդասականության ներկայացուցիչներ են Ի․ Պիցցետտին, է․ Մալիպիեռոն, Ա․ Կազելլան։