«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

''Նեոդասականություն'' տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ|կերպարվեստի]] մեջ կլասիցիզմը նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ի և 18-րդ դարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։
== Նեոդասականությունը ճարտարապետության մեջ ==
Ճարտարապետության մեջ հիմնականում կլասիցիստական ավանդույթների հետ կապված նեոկլասիցիստական հոսանքների ավելի լայն տարածման ժամանակաշրջանը բաժանվում է երեք փուլի. առաջինը սկսվել է մոտ [[1910]]-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնականում [[1930]]-ական թվականներին, երրորդը սկսվել է [[1950]]-ական թվականների վերջին։ Սկզբնական շրջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և «մոդեռն» ճարտարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կիրառմանը։ Մի շարք երկրներում այս շրջանի նեոդասականությունը կիրառում է «մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստական միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ [[1910]]-ական թվականներին ռուսական ճարտարապետությունում նեոդասականությունը ստացել է այլ երանգավորում, այստեղ գերիշխել է դասական ճարտարապետության հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դասական ճարտարապետության մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։
[[Պատկեր:Antichina piranese.jpg|մինի|ձախից]]

[[Պատկեր:Home House 05.jpg|մինի]]
[[1910]]—ից [[1920]]-ական թվականներին [[ԱՄՆ]]-ում և [[Մեծ Բրիտանիա]]յում նեոդասականությունը զարգացել է հիմնականում պաշտոնական ճարտարապետությունում (Ա․ Լինկոլնի հուշարձանը [[Վաշինգտոն]]ում, [[1914]]—ից [[1922]] թվականներին, ճարտարապետ Գ․ Բեկոն)։ [[1930]]-ական թվականների [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի ճարտարապետությունում նեոդասականության միջոցները կիրառվել են ստեղծելու համար չափազանցված մոնումենտալությամբ մարդուն ճնշող կառույցներ, որոնք ծառայում էին ֆաշիստական գաղափարախոսության պրոպագանդման նպատակին (Համալսարանական ավանը [[Հռոմ]]ում, [[1930]]—[[1935]] թվականներին, ճարտարապետ Մ․ Պյաչետինի, Արվեստի տունը [[Մյունխեն]]ում, [[1933]]—[[1937]], ճարտարապետ Պ․ Լ․ Տրոստ և այլն): [[1950]]-ական թվականների վերջից նեոդասականությունը զարգացել է հիմնականում ԱՄՆ-ի ճարտարապետությունում (այսպես կոչված [[1960]]-ական թվականների նեոդասականություն), որին նպաստել է պաշտոնական ծրագրով (նախատեսում էր կառույցների որոշակի ոճական բնույթ) տարվող շինարարությունը, դիվանագիտական ծառայությունների համար տարբեր երկրներում կառուցվել է մոտ 50 շենք։ Այս ուղղությանը բնորոշ են կլասիցիզմի կոմպոզիցիոն հնարքների համադրումը ժամանակակից կոնստրուկցիաների թելադրած ձևերին, թանկարժեք նյութերի նմանակումը, ԱՄՆ-ից դուրս կառուցված շինություններում հաճախ տեղական ճարտարապետության ավանդույթներին զուգակցված տարրերի կիրառումը (ԱՄՆ-ի դեսպանատան շենքերը Գելիում՝ [[1958]] թվական, ճարտարապետ Է․ Սթոուն, Լոնդոնում՝ [[1960]] թվական, ճարտարապետն է․ Սաարինեն, Աթենքում՝ [[1957]]-[[1961]] թվականներ, ճարտարապետ Վ.Գրոպիուս և այլն)։ Առավել նշանակալի կառույցը [[Նյու Ցորք]]ի Լինկոլն կենտրոնն է ([[1960]]-ական թվականներ, ճարտարապետներ՝ Ֆ․ Զոնսոն, Ու․ Հարրիսոն, Մ․ Աբրամովից, է․ Սաարինեն)։
 
82 200

edits