«Վավիլով-Չերենկովի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Վավիլով-Չերենկովի Էֆեկտ''', Վավիլռվ Չերենկովի ճառագայթում, որևէ միջավայրով շարժվող էլեկտրականա...»: |
|||
Տող 1.
'''Վավիլով-Չերենկովի Էֆեկտ''', Վավիլռվ Չերենկովի ճառագայթում, որևէ միջավայրով շարժվող էլեկտրականապես լիցքավորված մասնիկի՝ լույս ճառագայթելու երևույթը, երբ նրա արագությունը գերազանցում է լույսի փուլային արագությանը այդ միջավայրում։ Հայտնագործել է Պ․ Ա․ Չերենկովը [[1934]] թվականին, երբ ուսումնասիրում էր լուծույթների ւյումինեսցենցումըՀ իբրև 7-ճառագայթների ազդեցությամբ հեզուկների թույլ երկնագույն լուսարձակում։ Մ․ ի․ Վավիչովի նախաձեռնությամբ Չերենկովի ձեռնարկած առաջին իսկ փորձերը բացահայտեցին այդ ճառագայթմանը բնո¬ րոշ մի շարք առանձնահատկություններ։ Լուսարձակումը դիտվում է բոլոր թափանցիկ մաքուր հեղուկներում, ընդ որում լույսի պայծառությունը քիչ է կախված նրանց քիմիական բաղադրությունից։ ճառագայթումը բևեռացած է․ էլեկտրական վեկտորն ուղղված է առավելապես առաջնային փնջի ուղղությամբ, և, ի տարբերություն լյումինեսցենցման, չի դիտվում ոչ ջերմաստիճանային, ոչ էլ խառնուրդային մարում։ Այս տվյալների հիման վրա Վավիլովը հանգել է այն հիմնարար եզրակացությանը, որ հայտնաբերված երևույթը հեղուկի լյումինեսցենցում չէ․ լույսը ճառագայթում են հեղուկում շարժվող արագ էլեկտրոնները (այդպիսի էլեկտրոններ առաջանում են 7-ճառագայթների ներգործությամբ՝ Քոմփթոնի էֆեկտի հետևանքով)։ Երևույթի մեխանիզմը պարզաբանել են Ի․ Ե․ Տամմը և Ի․ Մ․ Ֆրանկը [[1937]], տալով այդ երևույթի քանակական տեսությունը՝ հիմնված դասական էլեկտրադինամիկայի հավասարումների վրա։ Միևնույն արդյունքին է հանգեցրել նաև երեվույթի քվանտային դիտարկումը։ Ելնելով Հյուգենս֊Ֆրենեփ սկզբունքից՝ կարելի է գտնել, որ Վավիլով-Չերենկովի ճառագայթումն առաքվում է լիցքավորված մասնիկի շարժման նկատմամբ այնպիսի 0 անկյունով, որը բավարարում է cos0=c/nv առնչությանը (c-ն լույսի արագությունն է վակուումում, ո-ը՝ միջավայրի բեկման ցուցիչը ճառագայթման տվյալ հաճախականության համար, իսկ v-ն՝ մասնիկի արագությունը)։ ճառագայթում առաջանում է, երբ v>c/n։ [[Վավիլով Չերնեկովի էֆեկտ]]ի հիման վրա ստեղծվել են փորձնական մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են միջուկային ֆիզիկայում ինչպես մասնիկների գրանցման, այնպես էլ նրանց բնույթի ուսումնասիրման համար։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ֆիզիկական էֆեկտներ և երևույթներ]]
[[Կատեգորիա:Էլեկտրամագնիսական երևույթներ]]
|