«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (19),   → (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Agathangelos.JPG|tuhmb|աջից|300px|մինի|Ագաթանգեղոսի պատկերը Մոսկվայի ՀԱԵ առաջնորդարանի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու պատին]]
[[Պատկեր:Girk vipasanutyan.jpg|մինի|Ագաթանգեղոսի «Պատմության» առաջին տպագիր հրատարակության շապիկը ([[1709]]թ.)]]
'''Ագաթանգեղոս''' (IV կամ [[V դար]]) հայ գրականության [[Ոսկեդար]]ի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ։հեղինակ:
 
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի, նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբար (հունարեն՝ αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր)։:
 
== «Պատմություն Հայոց» ==
Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։անուններով: Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. [[Տրդատ Գ Մեծ]]ի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է [[Խոսրով Բ|Խոսրով Մեծ]]ի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։պատմությունը:
 
«Պատմություն Հայոց»-ի նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը [[Հայաստան]], [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] և [[Հռիփսիմյան կույսեր]]ի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն հաստատելը։հաստատելը: Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։փաստեր: Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] և ուրիշների համար։համար: Առաջին անգամ նրա մասին հիշատակել է [[Ղազար Փարպեցի]]ն։ն: Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը։արժեքը:
 
Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով, իսկ նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն<ref>[http://remacle.org/bloodwolf/historiens/agathange/armenie.htm Agathange, Histoire du règne de Tiridate et de la prédication de Saint Grégoire l’Illuminateur.]</ref>, գերմաներեն, ռուսերեն<ref>[http://vehi.net/istoriya/armenia/agathangelos/ru/index.html Агатангелос, История Армении, Перевод с древнеармянского, вступительная статья и комментарии К. С. Тер-Давтян и С. С. Аревшатяна, Ереван, 2004]</ref>, անգլերեն<ref>[http://books.google.am/books?id=d5DA3sh81OIC&pg=PR7&dq=Agathangelos,+History+of+the+Armenians,+Robert+W.+Thomson&hl=en&sa=X&ei=h_UQU56lGsW47QbWh4GIBw&ved=0CCwQ6AEwAQ#v=onepage&q=Agathangelos%2C%20History%20of%20the%20Armenians%2C%20Robert%20W.%20Thomson&f=false History of the Armenians by Agatʻangeghos, Trans. Robert W. Thomson, 1976.] ISBN 0873953231</ref><ref>The Teaching of Saint Gregory: An Early Armenian Catechism (Harvard Armenian texts and studies). ISBN 0674870387</ref> և արևելահայերեն<ref>[http://kantegh.files.wordpress.com/2011/04/s-grigor-separation.pdf Սուրբ Գրիգորի վարդապետությունը, թարգմ. գրաբարից, առաջաբանը եւ ծանոթագրությունները Ս. Արեւշատյանի, Էջմիածին, 2007։2007:]</ref>։:
 
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[
Տող 17.
]]
== «Պատմություն Հայոց»-ի ստեղծման թվականը և հեղինակը ==
«Պատմություն Հայոց»ի ստեղծման թվականը և հեղինակի հարցը գիտական լուրջ վեճերի առարկա է։է: Ինքը՝ Ագաթանգեղոսը, իր գրքի առաջաբանում իրեն ներկայանում է որպես լատիներենի և հունարենի գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և [[Տրդատ Գ]]-ի հրամանով գրել իր Պատմությունը։Պատմությունը:
 
[[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]] և մյուս հայ մատենագիրների մոտ Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը։տեսակետը: Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը [[IV դար]]ի պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն [[V դար]]ում՝ հայ գրերի գյուտից հետո։հետո: Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև [[XVIII դար]]ի երկրորդ կեսը։կեսը:
 
[[1709]] թ.-ին, Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»–ի բնագիրը։բնագիրը: [[1762]] թ.-ին Հովհաննես Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը։խմբագրությունը: Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը։վավերականությունը: Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ [[Պոլ դը Լագարդ]]ը կատարեց նրա քննական հրատարակությունը։հրատարակությունը: Հայերեն բնագրի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ [[1835]] թ.-ին, [[Վենետիկ]]ում։ում: Դրա քննական հրատարակությունը տպագրվեց [[Թիֆլիս]]ում, [[1909]] թ.-ին, իսկ [[1911]] թ.-ին [[Վիեննա]]յում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը։բնագիրը:
 
Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը։երկասիրությունը: Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի առեղծվածը։առեղծվածը: Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»–ի լեզվա–ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ [[Կորյուն]]ը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն։հայերեն:
 
Նորայր Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։: Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։հուշարձանները: Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։վարկածը:
 
Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։մեջ: Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա–քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agatangelos – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia - ավետարան և այլն։այլն: Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։թարգմանությունը:
 
Ըստ [[Նիկողայոս Մառ]]ի, Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Αγαθάγγελος, որ բառացի նշանակում Է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։բերող: Ա–ի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր–Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը։Մուրադյանը: Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։հայերենով:
 
== «Պատմություն Հայոց»-ի բովանդակությունը ==
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։մասից: Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։շարժառիթները:
 
'''Առաջին''' մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, [[Տրդատ Գ]]–ի գահակալությանը, [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին։անցքերին: '''Երկրորդ''' բաժինը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։վերցրած: Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ձեռագրերում: '''Երրորդ''' մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։Հայաստանում:
 
Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։բանավոր: Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։երկեր: Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։:
 
Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։են: Պատմության առաջ մղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն Է։Է: Ամեն ինչ բացատրվում Է աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։մասնակցությամբ: Կյանքը պայքար է լույսի ու խավարի, աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը ([[քրմեր]]) ցրվում են լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ–խոզակերպ Տրդատն ու անհավատ» հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր աստծո միջնորդությամբ և այլն։այլն: Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։միայն: Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։: Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։արժեք:
 
Ագաթանգեղոսի երկը, որպես [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է [[Հայաստան]]ի դարձը, նյութեր [[հայ հեթանոսական կրոն]]ի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։հաղթանակը: Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։մասին:
 
«Պատմություն Հայոց»-ը բաղկացած է.
Տող 49.
 
== Թարգմանություններ ==
Ագաթանգեղոսի Պատմությունը միջնադարում թարգմանվել է [[հունարեն]], [[արաբերեն]], [[վրացերեն]], հաբեշերեն, [[լատիներեն]] և ունեցել մի քանի խմբագրություն։խմբագրություն: Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն Է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում Է Ֆլորենցիայի Լավրենտյսւն մատենադարանում (Լareոtianus, VII, 25)։: Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմության ժամանակը բանասերները համարում են [[VI դար]]ը։ը: Սիմեոն Մետափրաստեսը [[X դար]]ում ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը [[XI դար]]ում թարգմանվեց վրացերեն։վրացերեն: Հունարենից է ամփոփված նաև [[XII դար]]ի լատինական համառոտ խմբագրությունը։խմբագրությունը:
 
Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր [[1943]]–[[1946]] թ.-ին հրապարակեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը։Գարիտը: Ագաթանգեղոսի երկի արաբերեն մեկ խմբագրություն հայտնաբերել է [[Նիկողայոս Մառ]]ը [[1902]] թ.-ին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում։վանքում: Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հունարեն մի կորած խմբագրության թարգմանությունն է։է:
 
[[1946]] թ.-ին ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հունարեն գրչագրերից մեկում (1107) գտնվող Ագաթանգեղոսի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբ, խմբագրությունը ծագում է հունական այս «Վարք»–ից։–ից: Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն։խմբագրություն: [[1950]] թ.-ին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբերեն ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ագաթանգեղոսի Պատմության հունարեն օրինակից։օրինակից:
 
== Աղբյուրներ ==
Տող 59.
 
== Երկեր ==
* Հայերեն հրտ. Գիրք վիպասանութեան որ կոչի հոմանունակի Ագաթանգեղոս..., ԿՊ, 1709։1709: Այլ հրտ., Կ.Պոլիս, 1822, Վնտ., 1835, 1862, 1930, Թ., 1882, 1914 Թրգմ.
* Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, աշխատ. Գ. Տեր–Մկրտչյան և Ս. Կանայանց, Տփղիս, 1909 (քննական հրտ.)։:
* Storia di Agatangelo. Versione italiana, Illustrata dai monaci armeni Mechitaristi, riveduta quato allo stile da N. Tomaseo, Venezia, 1843
* Agatange. Historie du regne de Tiridate et de la predication de Saint Gregoire I Jlluminateurl traduite..., V. Langloism, նրա Collection des bistoriends anciens et modernes de I'Armenie. t. 1, P., 1867
Տող 68.
 
== Գրականություն ==
* Սարգիսեան Բ., Ագաթանգեղոս և իւր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890։1890:
* [http://s2w.hbz-nrw.de/ulbbn/content/pageview/76586 Յակովբոս Տաշեան, Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց, Վիեննա, 1891։1891:]
* Տէր–Մկրտչեան Գ., Ագաթանգեղոսի աղբիւրներից. Յիշատակ դատակնքաց Գորիա և Շմոնի վկայից, որ վկայեցին Ուռհա, Վաղարաշապատ, 1896։1896:
* Նորայր Բիւզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք, Տփղիս, 1900։1900:
* Անասյան Հ. Մ., Հայկական մատենագիտություն, հտ. Ա, Երևան, 1959, էջ 161–213։161–213:
* Մելիք–Օհանջանյան Կ., Ագաթանգեղոսի պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, «Մառը և հայագիտության հարցերը» [ժողովածու], Ե., 1968։1968:
* Տեր–Ղևոնդյան Ա., Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբերեն, բնագիր և ուսումնասիրություն), Ե., 1968։1968:
* Адонц Н., Армения в эпоху Юстиана, СПБ, 1908
* Gutshmid A., Agathangelos, Lpz., 1877
Տող 83.
* Weber S., Die Katholische Kirche in Armenian..., Freiburg in Breisgau, 1903
* Garitte G., Documents pour I'Agathange R., 1946; Garitte G., Une version arabe de l'Agathange grec dans ie Sin. ar. 395; Louvain, 1950.
* [http://hpj.asj-oa.am/3596/1/2005-2(144).pdf Թոփչյան Արամ, Ագաթանգեղոսի «Պատմության» Վիեննայի կրկնագիր ձեռագիրը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2005, № 2, էջ 144-153։153:]
 
== Արտաքին հղումներ ==