«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ|մադհեր]]( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}}): Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» :
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին: Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում): Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք:Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր: Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ: Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ: Նա վերջապես հաղթահարեց [[Կասիդա|կասիդայի]] բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են ու իմաստներով ավելի կապակցված են մասերը: Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից:
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
 
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա|ռիսաներ]] և [[հիջա|հիջաներ]], որոնք հիմնականում ավանդական են: Իր կասիդաներում կա նաև [[նասիբ|նասիբը]] ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]:
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները: Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում: Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ: Մեծ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Համասան» ({{lang-ar|الحمسة}}): Այն կազմված է մի քանի գլուխներից: Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ,որոնք դասակարգված են ժանրերով: Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին: Սա ամենից մեծ գլուխն է: Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր: